Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԱռաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ
Մշակույթ

Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը

Ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը ներկա է լինելու Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ այս տարի միջոցառումը առաջին անգամ պաշտոնական բնույթ կկրի, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր է նշանակվել:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Մուրադ Փափազյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կոմիտասի արձանի մոտ միջոցառումից հետո նախատեսում ենք քայլերթ դեպի Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատուն:

Նա նաև ասել էր, որ այդ միջոցառման ժամանակ ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկի Փարիզի աստվածամոր տաճարի վերականգնման օժանդակության հարցը: