Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԱռաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՎախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԸստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռ
Քաղաքականություն

Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում

Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ «2025 թվականի ընթացքում Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվել է որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։

Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո»,– նշված է «Մամուլի ազատությունը 2025 թվականին» վերնագրված փաստաթղթում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանից բացի ազատազրկված լրագրողներ կան եվրոպական ևս հինգ երկրներում՝ Ռուսաստան (58 ձերբակալված լրագրող), Ադրբեջան (36), Բելառուս (27), Թուրքիա (24) և Վրաստան (1)։

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակող իշխանությունները հաջողացրել են նույնիսկ այս հարցում հետընթաց գրանցել «նախկինների» համեմատ։ Առավել ևս, որ լրագրողների ձերբակալությունները միջազգային հանրության և իրավապաշտպանների կողմից միշտ էլ ավելի խիստ քննադատության են արժանանում, հարկավոր էր այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նուրբ վարք դրսևորել։

Ազատ խոսքի դեմ ՀՀ գործող իշխանությունների ոտնձգությունները որևէ լավ տեղ չեն տանելու, իսկ տարբեր վարկանիշներում բացասական ներկայացվածությունը վնասելու է միայն Հայաստանին և նրա հեղինակությանը։ Թեպետ այս հանգամանքը քիչ է մտահոգում փաշինյանական իշխանությանը, որը Արևմուտքից քարտ-բլանշ է ստանում՝ ամեն գնով վերարտադրվելու համար։

Նունե Կիրակոսյան