Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԱռաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՎախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԸստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռ
Քաղաքականություն

ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ

Մինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին 50 համարները շարունակում են ընտրարշավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենց «ուրախ ավտոբուսով», ՔՊ-ում չեն դադարում խոսակցությունները ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, չի բացառվում, որ ընտրական ցուցակը վերջնարդյունքում բոլորովին այլ տեսք ունենա։

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանին մի քանի հստակ դրվագներով ներկայացրել են կոնկրետ մարդկանց կատարած խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են առաջին փուլում որոշ թեկնածուների կողմից ընտրարշավի ժամանակ տարբեր պատվիրակների զանգելու և խնդրելու հանգամանքին։

Դրանով պայմանավորված՝ առաջին 50 համարներում ընդգրկված թեկնածուներից մեկին պարզապես հեռացրել են ընտրական ցուցակից։ Արդեն երկրորդ հիսնյակում նման դեպքերը շատ ավելին են, և որոշ պատվիրակների պարզապես խնդրելու են ինքնաբացարկ հայտարարել և դուրս գալ՝ հայտարարելով, թե շարունակելու են աշխատանքը գործադիրում։ Բանն այն է, որ Փաշինյանն այսօր խիստ կախված է իր խմբակցության բարեհաճությունից և ստիպված է խաղալ նրանց կանոններով, իսկ հին քպականները, որոնցից շատերը բավականին հետ հորիզոնականներում են հանգրվանել, կարող են նույնիսկ մինչև խորհրդարանական ընտրությունները խնդիր դառնալ Փաշինյանի համար։

Մասնավորապես, շատերը, եթե հասկանան, որ իրենք նոր խորհրդարանում տեղ չեն ունենալու, Փաշինյանն էլ իրենց հստակ պաշտոնների նշանակելու խոստումներ չի տալու, չի բացառվում, որ պարզապես անցնեն ընդդիմության կողմը և քվեարկեն իմպիչմենտի օգտին։ Առավել ևս, ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերջին կոչը՝ իմպիչմենտի գործընթացը շարունակելու վերաբերյալ, լուրջ մտահոգություններ է առաջացրել «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարության ներսում։ Կարծում են, թե այս ամենը մի շղթայի մաս է կազմում, ուստի և Փաշինյանը անձամբ է զանգահարել մի քանի պատգամավորների, խոստացել, որ նրանք ընտրական ցուցակում շատ ավելի բարձր դիրքերում կլինեն, քան առաջին փուլի քվեարկության արդյունքներով է կազմվել։

Մեր աղբյուրը հայտնել է, որ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարում, ընդհուպ պահանջում են քննություն իրականացնել։

Աննա Մարգարյան