Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԱռաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ

Հանրությանը կեղծ ու զրպարտող լուրերով ապակողմնորոշող ֆեյք էջը վարողը պետք է պատասխանատվության ենթարկվի

Արտակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շատ չի անցել վարչապետի այն հայտարարությունից, համաձայն որի պատասխանատվության պետք է ենթարկել բոլոր այն կեղծ օգտատերերին, ովքեր թաքնվելով կեղծ էջերի հետևում, զրպարտում են մարդկանց և վիրավորում: Անգամ այս հրահանգից հետո, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այդ կեղծ էջերից մեկի վարողին հայտնաբերել և ձերբակալել են: Հիմա ուզում եմ նույն հայտարարության շրջանակներում, նույն ձերբակալության մոտիվացիայով, ԱԱԾ ուշադրությունը սևեռել «Баграмян 26» տելեգրամի էջի /ալիքի/ վրա, որը վերջին շրջանում, պարբերաբար, անդրադառնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հասցեին վիրավորական մեկնաբանություներ տարածում, էլ չենք ասում, որ դրանք ապատեղեկատվություն են իրենցից ենթադրում և ծնվել են զուտ հիվանդ երևակայության արդյունքում: Վստահ եմ, որ ԱԱԾ-ն խտրական մոտեցում չի ցուցաբերելու այս հարցում և ցանկացած նման հաղորդագրություն կառնի ուսումնասիրության, քանզի այդ գործելաոճը, երբ հանրությանը կեղծ ու զրպարտող լուրերով ապակողմնորոշում են և ըստ էության հակաքարոզչությամբ են զբաղվում, վտանգավոր է և վարակիչ, եթե մեկին-երկուսին պատժի չենթարկենք, ապա դա համատարած բնույթ կկրի: Հուսանք այս գրառումից հետո, այդ էջի իրական վարողը կհայտնաբերվի և նույնկերպ կենթարկվի պատասխանատվության, ինչպես եղավ «Դուխով Հայաստան» էջի դեպքում: