Ինչպե՞ս մաքրել բնակարանը՝ ծխախոտի ծխի մնացորդներից ազատվելու համար
Հավանաբար, լսել եք այնպիսի երեւույթի մասին, ինչպիսին է երրորդական ծխելը, երբ ծխախոտի ծխի մնացորդները մնում են տարածքի պատերի ու կահույքի վրա: Այդ մնացորդներից դժվար է ազատվել, եւ դրանք դեռ երկար ժամանակ ազդում են մարդու առողջության վրա:
Այժմ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, երբ մարդիկ տանն են մնում, բնակարաններում ծխելու խնդիրը հատկապես ակտուալ է:
Գիտնականները փորձարկել են բնակարանների մաքրման տարբեր մոտեցումներ եւ ձեւավորել կանոններ, որոնք նվազեցնում են մարդկանց վրա երրորդական ծխելու ազդեցությունը: Նրանց հետազոտության մասին զեկույցը հրապարակվել է Nicotine and Tobacco Research-ում, հաղորդում է Medportal.ru-ն:
Նոր հետազոտության մեջ գիտնականներն օգտագործել են մաքրման 3 ռեժիմ՝
- չոր մաքրում, ներառյալ՝ փոշեհանում, մեկ ամսից՝ խոնավ մաքրում,
- նախ խոնավ մաքրում, ապա մեկ ամսից՝ չոր մաքրում եւ
- մաքրման երկու տեսակները մեկ օրում:
Նիկոտինային աղտոտման առկայության բնակարանների թեստավորումն անցկացվել է մաքրումից առաջ, դրանից անմիջապես հետո եւ 3 ամիս անց: Հետաքրքիր է, որ բոլոր 3 դեպքերում այդ աղտոտումն անմիջապես նվազեցել է մաքրումից հետո: Այդ մակարդակով այն կրկին բարձրացել է 3 ամիս անց:
Հիմնվելով այդ տվյալների վրա՝ հետազոտության հեղինակները ձեւավորել են 2 կանոն, որոնք անհրաժեշտ է հետեւել.
- Անհրաժեշտ է հնարավորինս պահպանել բնակարանում փոշու ցածր մակարդակը
- Մակերեսները պետք է մաքսիմալ մաքուր պահել: Մշտական մաքրումը կարող է ընտանիքին պաշտպանել բնակարանում նիկոտինի մնացորդներից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի