Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութ
Հասարակություն

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարը ամենաբարձր աստիճանի խմած վիճակով УАЗ-ով վթարի է ենթարկվել. նա կասկածվում է 51-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։15-ի սահմաններում Սյունիքի մարզի Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողնեն ու ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբ պարզել են, որ Ա. Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթև գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Սիմոնյանը՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։ Մ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին։ Վերջինը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարը ամենաբարձր աստիճանի խմած վիճակով УАЗ-ով վթարի է ենթարկվել. նա կասկածվում է 51-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/19/1122697/