6 արդյունավետ միջոց ներաճած եղունգը տնային պայմաններում բուժելու համար
Ներաճած եղունգի խնդիրը ծանոթ է շատերին: Սա բավական տարածված խնդիր է, որի առաջացմանը կարող են նպաստել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նաև եղունգի հաստացումը, սեղմող կոշիկը, վնասվածքները և այլն:
Եղունգի ներաճման ամենատարածված ախտանշաններն են՝
- ներաճած եղունգի շուրջ եղած մաշկի ցավն ու այտուցվածությունը,
- ախտահարված մատի այտուցվածությունը,
- մաշկի կարմրածությունը,
- եղունգի շուրջը մաշկի ախտահարումը:
Բնական միջոցներ ներաճած եղունգը բուժելու համար
Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել եղունգն ու ախտահարված մաշկն առանց վիրահատական միջամտության: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:
1. Գոլ ջուր
Ներաճած եղունգը բուժելու հիանալի միջոց է հասարակ գոլ ջուրը: Օրական 3-4 անգամ ոտքերը գոլ ջրի մեջ դնելը կօգնի խուսափել բակտերիաների տարածումից, իսկ այդ ջրին Էպսոմի աղ ավելացնելու դեպքում կարելի է փափկեցնել մաշկն ու նվազեցնել բորբոքումը:
2. Օճառ
Շատ արդյունավետ միջոց է նաև ոտքերը պարբերաբար կաստիլյան օճառով լվանալը: Այս օճառը պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք պաշտպանում են մաշկը բակտերիաներից ու չորացումից և պահպանում են մաքրությունը:
3. Խնձորի քացախ
Կարելի է նաև ¼ բաժակ խնձորի քացախ ավելացնել գոլ ջրին և ստացված լուծույթն օգտագործել ախտահարված ոտքը լվանալու համար կամ խնձորի քացախի լուծույթը քսել ախտահարված եղունգին: Քացախը չի բուժի արդեն իսկ ի հայտ եկած բակտերիալ վարակը, սակայն իր հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ այն կօգնի պահպանել ապաքինվող մաշկի մաքրությունը:
4. Ատամնաթել և բամբակյա տամպոն
Ներաճած եղունգը բուժելու համար կարելի է օգտագործել նաև ատամնաթել կամ բամբակյա փոքրիկ տամպոն: Հարկավոր է զգուշորեն բարձրացնել եղունգը և տամպոնը կամ ատամնաթելը տեղադրել եղունգի և մաշկի միջև: Այս պարզ պրոցեդուրան կօգնի ուղղել եղունգի աճի ուղղությունը:
5. Ճիշտ ընտրված կոշիկ
Այս խնդիրը բուժելու համար բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներից, քանի որ դրանք ճնշում են գործադրում և թույլ չեն տալիս, որ ախտահարված եղունգն ապաքինվի: Նման դեպքերում հարկավոր է կրել հնարավորինս հարմարավետ կոշիկ, որն էլ ավելի չի վնասի եղունգը:
6. Եթերայուղեր
Ցավը մեղմելու և բորբոքումից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև եթերայուղեր: Ցանկության դեպքում կարելի է խառնել եթերայուղերը և ստացված խառնուրդն օգտագործել ախտահարված մաշկի բուժման համար: Օրինակ՝ կարելի է կոկոսյան ընկույզի յուղին ավելացնել նարդոսի, մեխակի, թեյի ծառի և հազրեվարդի եթերայուղեր և ստացված խառնուրդով պարբերաբար մերսել ախտահարված եղունգը:
Բացի այդ՝ կարելի է նաև պատրաստել մի հիանալի քսուք, որը նույնպես արդյունավետ կերպով կբուժի եղունգը: Քսուքի պատրաստման համար հարկավոր է.
- 2 ունկի (≈ 56.7 գրամ) հալվե վերայի գել,
- 2 ունկի կոկոսյան ընկույզի յուղ,
- 1 կաթիլ խնկունու յուղ,
- 2 կաթիլ անանուխի յուղ,
- 5 կաթիլ էվկալիպտի յուղ,
- 5 կաթիլ թեյի ծառի յուղ,
- 5 կաթիլ նարդոսի յուղ:
Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել փոքրիկ տարայի մեջ և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Այս քսուքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ոտքերը լավ լվանալ, այնուհետև քսել խառնուրդն ախտահարված հատվածին:




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա