Ի՞նչ կլինի, եթե օրական մի քանի հատ արմավ (խուրմա) ուտեք․ արդյունքն ապշեցնող է
Արմավը (խուրմա) հարուստ է մանրաթելերով, ինչը կարևոր է մարսողության կարգավորման համար: Բացի այդ՝ արմավի պարունակության մեջ առկա բնական շաքարը հիանալի տարբերակ է առօրյայում շաքարի օգտագործմանը փոխարինելու համար:
Արմավը, հագեցնող ու սննդարար լինելուց բացի, բուժիչ հատկություններ ունի և նպաստում է որոշ հիվանդությունների բուժմանը, ինչպես, օրինակ, սակավարյունության, բարձր խոլեստերինի և, անգամ, քաղցկեղի դեպքում:
Պարբերականը ներկայացրել է մրգի հարուստ կենսական պարունակությունն ու դրա օգտակարությունը:
Երկաթ
Երկաթի հարուստ պարունակությունը նպաստում է սակավարյունության բուժմանը: 100 գրամ արմավը պարունակում է 0.90 գրամ երկաթ, որը հավասար է երկաթի օրական անհրաժեշտ չափաբաժնի 11 տոկոսին:
Աչքի վիտամիններ
Արմավը հարուստ է լյութեին և զեաքսանտին նյութերով, որոնք հայտնի են որպես աչքի վիտամիններ և օգտակար են աչքի ցանցաթաղանթի ու այն հատվածի համար, որը տարիքի հետ վնասվում է:
Փորլուծություն
Արմավը պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է փորլուծության բուժման համար: Արմավի կանոնավոր օգտագործումը նպաստում է աղիներում օգտակար մանրէների աճին:
Փորկապություն
Արմավը կարգավորում է մարսողությունը` նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի վերացմանը:
Կարգավորում է քաշը
Արմավը հագեցվածության զգացողություն է ապահովում և սննդարար նյութերի շնորհիվ նպաստում քաշի նվազմանը: 1 կգ արմավը պարունակում 3000 կալորիա:
Ամրապնդում է սիրտը
Արմավը, կանոնավոր օգտագործման դեպքում, բարենպաստ ազդեցություն է ունենում նաև սրտի վրա:
Մի քանի արմավ գիշերը կարելի է թրջել և թողնել 1 բաժակ ջրում, իսկ առավոտյան հարել ջրի հետ և ըմպել օրվա ընթացքում մի քանի անգամ: Այն կարող է կանխել նաև սրտի կաթվածը:
Էներգիայի աղբյուր
Արմավն օգնում է ստանալ բնական շաքարների առավելագույն պաշար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT