Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութ
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները, պաշտոնանկ չի անելու. Վլադիմիր Կարապետյան.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,- նշեց նա:

Վլադիմիր Կարապետյանը նաև հայտնեց, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնանկ չի արվելու ՊՎԾ ղեկավարի պաշտոնից, քանի որ վարչապետը հարգում է անմեղության կանխավարկածը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում