ԱՄՆ նորանշանակ դեսպանը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ- ի աջակցությունը Հայաստանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության ուղղությամբ ու կարևոր համարել նշված ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ իր համար պատիվ է հանդիպել վարչապետ Փաշինյանին, և վերահաստատել ԱՄՆ-ի ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին՝ ժողովրդավարական օրակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տնտեսական ու տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ շարունակական համագործակցության հարցերում: Լին Թրեյսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ նպաստելու նաև երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան