Ի՞նչն է դրդել տղային սպանել եղբորը. համակարգչային խա՞ղն է պատճառը
Արցախում 10-ամյա երեխայի սպանության դեպքի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախնական տեղեկություններով՝ երեխան սպանվել է 18–ամյա եղբոր կողմից՝ առանձնակի դաժանությամբ։
Ըստ հարազատների պատմածի՝ 17–ամյա պատանին եղբորը սպանել է անտառում, նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել փոսում, փակել տերևներով, ապա գնացել տուն ու իրեն պահել սովորականի պես:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանությունը կատարած երիտասարդը տարբերվել է տարօրինակ վարքագծով, վարկած կա, որ հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ:
Ավելի վաղ՝ հայտնել ենք, որ ապրիլի 12-ին սպանվել է Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ.-ն: Հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլի 13-ին Վ.Գ.-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։
Ի դեպ, ամիսներ առաջ համացանցում ակտիվորեն քննարկվում էր, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է սպանության, ինքնասպանության, խելագարության։ Այդ ժամանակ էլ «Մոմո» անունով անհասկանալի կերպարի կողմից ուղարկվող հաղորդագրությունները կապում էին այդ օրերին Օշականում ինքնասպանություն գործած 12-ամյա երեխայի դեպքի հետ։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ «Մոմոյի» հարցն ավելի շատ լենգենդ է, որը նման է «Սինի Կիտ» խաղին (քայլերի հաջորդականությամբ երեխաներին տանում է ինքնասպանության․ բարձրահարկ շենքերից ցած են նետվում)։
«Մոմոյի կերպարն իր մեջ վախեր է պարունակում և հենց դրանով են երեխաներին թիրախավորում, քանի որ երեխաները շատ են սիրում նման բաներ։ Այս ամենը սկսվեց նրանից, որ տարածվեցին չստուգված տեղեկություններ, թե գոյություն ունեն ծրագրեր, որոնք երեխաներին դրդում են ինքնասպանության»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ