Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութ
Հասարակություն

Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեր եւ ձեր ականջներին փորձում կախել այս մակարոնը. Աշոտյան (վիդեո)

Ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի երկար-բարակ խոսքը հերթական մաստեր կլասն էր երկար խոսելու եւ ոչինչ չասելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ասաց մի շարք հին ու նոր ստեր:

«Նա կարծեք թե այդ ֆեյսբուքյան ասուլիսը հրավիրեց բացառապես սեփական  ընկալումների շրջանակներում PR անելու համար: Փաշինյանի ասուլիսի մի զգալի մասը նվիրված էր իր խոստումների իբր թե կատարմանը: Դնում եմ մի կողմ, որ «100 տոկոս կատարել եմ» ձեւակերպումը կոռեկտ չէ, բայց մի քանի փաստ պարզապես աղաղակող են:

Փաշինյանն ասում է, որ իր խոստումը կարճ ժամանակում բյուջեն 30-40 տոկոսով ավելացնելու մասին այլեւս իրականություն է դառնում, որովհետեւ 2018-ին բյուջեի եկամտային մասն ավելացել է 10 տոկոսով, իսկ 2019-ին կանխատեսում է մինչեւ 5 տոկոսի ավելացում: Անգամ եթե դա այդպես է, բայց պարզագույն մաթեմատիկան ցույց է տալիս, որ 2 տարվա կտրվածքով 10 եւ 5 տոկոս աճը չի տալիս իր խոստացած 30-40 տոկոսը:

Երկրորդ, բյուջեի եկամտային մասը 2018-ի համար արդեն 2017-ին նախատեսված էին, այսինքն դրանք այսպես թե այնպես պետք է ավելանային: Վստահ եմ, որ եթե չլիներ իշխանափոխություն, պետական բյուջեն էլ ավելի կմեծանար»,-ընդգծեց Աշոտյանը:

Մյուս սուտը, ըստ Աշոտյանի, այսպես ասած, «Սաշիկի արագաչափերն են»:

«Փաշինյանը փորձեց սղղացնել եւ խոսեց բացառապես այն մասին, որ հայտարարել է ամնիստիա չմուծված տուգանքների համար մոտ 25 մլն դոլար: Այդ տուգանքները ներվել են բյուջեի, այսինքն մեր եւ ձեր հաշվին: Սակայն այդպես էլ մեզ չբացատրեց, թե ինչու է մինչեւ այսօր օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձեւակերպումը: Արդյոք այս մեկ տարվա մեջ նա կարողացել է ապացուցել, որ այդ արագաչափերը Սաշիկինն էին: Ոչ, ավելին՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկն, ով այժմ ԱԺ պատգամավոր է, մի քանի անգամ նշել է, որ այդ արագաչափերը երբեք Սաշիկ Սարգսյանին չեն պատկանել: Հարց է ծագում՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը մեր եւ ձեր ականջներին փորձում կախել այս մակարոնը: Ո՞ւր է ապացույցը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Հաջորդ թեման, որին անդրադարձավ Արմեն Աշոտյանը, «Մարտի 1»-ն է: ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով, ասաց՝ «Մարտի 1»-ը բացահայտված է. «Երեկ նա կրկնեց նույն միտքը՝ մի 2 բառ փոխելով: Նա ասաց, որ գրեթե 100 տոկոսով բացահայտված է: Կարող եմ պնդել ու ասել, որ «Մարտի 1»-ը իր ընկալումների, իր հարուցած քրեական գործի շրջանակում բացահայտված չէ, քանի դեռ բացահայտված չեն 10 զոհերի մահվան հանգամանքները եւ մահ հասցրած անձանց ինքնությունները»:

Բացի այդ, Աշոտյանի հավաստմամբ, Հայաստանում կան քաղաքական հալածյալներ, մինչդեռ Փաշինյանն իր խոսքում հակառակն է նշել. «Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վկայում է այն մասին, որ Հայաստանում կա քաղաքական մոտիվներով, քաղաքական հիմքով հետապնդվող գործիչ՝ Ռոբերտ Քոչարյանը: Եվ Ռոբերտ Քոչարյանը, իմ ընկալումների մեջ, քաղաքական հալածյալ է: Հետեւաբար վրեժխնդրության եւ քաղաքական համերաշխության մասին խոսելը Փաշինյանի կողմից մանիպուլյացիոն հնարք է»:

Աշոտյանը հիշատակեց նաեւ արտաքին քաղաքականությունը՝ նշելով. «Դուք մեկ տարվա վարչապետ եք, եւ ձեզ ՀՀ ռազմավարական դաշնակիցը թիվ մեկ գործընկերը ձեզ չի հրավիրում պաշտոնական այցով: Շատ տարակուսելի խորացում է հարաբերությունների: Մյուս կողմից ԱՄՆ-ից դժգոհ էիք, որ ամերիկացիները ձեզ բավարար չափով չեն աջակցում:

Դուք ասում եք՝ բեսպրեդելը, բեսպրեդելով չեք փոխարինելու: Մինչդեռ մինչեւ ձեզ առկա կարգուկանոնը փոխարինել եք անկառավարելի քաոսով բոլոր ոլորտներում»,-ասաց նա: