Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ժամանց

Մարդկանց մեծ մասը լուրջ չի վերաբերվում այս 9 ախտանիշերին. դրանք կարող են մահվան հանգեցնել

Ներկայացնում ենք 9 փոքր ախտանիշ, որոնք կարող են լուրջ հիվանդությունների նշան լինել:

1. Սառնություն և մատների գույնի փոփոխություն: Եթե ձեր մատները հաճախ դառնում են սառը և գործնականում սպիտակ, դա արյան շրջանառության հետ կապված խնդիրների կամ նույնիսկ Ռեյնոյի հիվանդության նշան է: Այս դեպքում խախտվում է արյան հոսքը դեպի ծայրի մանր զարկերակներ և մազանոթներ, ինչի հետևանքով՝ ձեռքերի մատները սպիտակում են, սառչում են, իսկ սպազմից հետո, երբ արյան հոսքը վերականգնվում է, մարդը կարող է ցավ և անհարմարություն զգալ մատներում, նույնիսկ այտուց նկատել: Այսպիսի նշանների հաճախ կրկնվելու դեպքում պարտադիր դիմեք բժշկի սկլերոդերմիա համակարգային աուտոիմունային հիվանդությունը բացառելու համար, որը վնասում է ողջ օրգանիզմը:

2. Սև ճանճիկներ աչքերի առաջ: Տարեց մարդկանց աչքերի առաջ հաճախ մի քանի ճանճ է երևում, բայց ավելի երիտասարդների դեպքում դա կարող է ցանցաթաղանթի շերտավորման նշան լինել, որը կուրության է հանգեցնում: Այս ախտանիշի դեպքում անպայման բժշկի դիմեք:

3. Մաշկի թեփոտում: Մաշկի թեփոտումը կարող է պայմանավորված լինել քամուց կոշտանալով, արևային այրվածքով կամ որոշ քիմիական նյութերի հետ շփումով: Եթե մաշկը քանդվում է, դա կարող է վիտամինների պակասի, սնկային վարակի նշան լինել: Այդ դեպքում պարտադիր պետք է բժշկի դիմեք:

4. Ականջների զնգոց: Այս ախտանիշի պատճառը կարող են լինել սթրեսը, ներքին ականջի վնասվածքը՝ պայմանավորված հարվածով կամ չափազանց բարձր երաժշտությամբ: Որոշ դեպքերում այս ախտանիշտը կարող է խոսել լսողության կտրուկ կորստի մասին:

5. Ձեր որովայնը տարօրինակ ձայներ է հանում: Ցանկացած մարդու որովայնից ժամանակ առ ժամանակ ձաներ են գալիս: Բայց եթե այդ ձայները շատացել են և դա ուղեկցվում է կղանքի արտազատման խանգարումով կամ ցավերով, պետք է բժշկի դիմեք:

6. Հոտառության հետ կապված խնդիրներ: Տարիքի հետ հոտառությունը կարող է վատանալ, բայց հոտառության կորուստը երիտասարդ տարիքում կարող է տարբեր վիրուսային վարակների, գլխուղեղի վնասվածքների և նյարդաբանական հիվանդությունների նշան լինել:

7. Մուգ շրջանակներ աչքերի տակ: Առավել տարածված պատճառը քնի պակասն է: Դա կարող է նաև սրտի և երիկամների քրոնիկական հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների թունավորման կամ երկաթի պակասի նշան լինել, որը կարող է անեմիայի հանգեցնել:

8. Եթե առարկները հեռվից պղտոր են երևում: Դա կարճատեսության նշան է: Պետք է անմիջապես բժշկի դիմել ավելի լուրջ հիվանդությունները կանխելու համար:

9. Ձեր աչքը ցնցվում է: Հաճախ գերհոգնածության դեպքում կարող է նյարդայնորեն ցնցվել մեկ աչքը կամ երկուսը: Այդպիսի ցնցումը կարող է խոսել նաև մագնեզիումի անբավարարության կամ նյարդային համակարգի հիվանդությունների մասին:

Աղբյուր