Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԱռաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները
Մշակույթ

Եզակի կադրեր 1919թ. Հայաստանից (Տեսանյութ)

ԱՄՆ Ազգային արխիվում պահվող այս եզակի կադրերը նկարահանվել են 1919թ. Թուրքիայում, Արեւմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում: Այն ամերիկացի զորավար Ջեյմս Հարբորդի այցի լուռ վավերագրությունն է:

Եզակի կադրեր կան Արեւմտյան Հայաստանից, Կարսից, Էջմիածնից, Երեւանից: Շատ լավ երեւում է, թե ինչպես են Հայաստանում վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ դիմավորում Հարբորդին:

Փարիզի հաշտության խորհրդաժողովի (1919թ. մարտի 20-ի) որոշմամբ Ամերիկայի կառավարությունը բանակի գեներալ զորավար Ջեյմս Հարբորդին եւ նրա զինվորական առաքելությանը գործուղել է Հայաստան: Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության նպատակով: Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ-ը կարող է ընդունել մանդատը: Կոնգրեսը, սակայն, մերժեց Հայաստանի մանդատը ընդունելու նախագահ Վուդրո Վիլսոնի առաջարկը:

Հարբորդի Հայաստան այցի մասին՝ մի հատված Սիմոն Վրացյանի Հայաստանի Հանրապետություն հատորից (Հաղորդագրություն՝ հայ հեռագրական գործակալության, Երևան, 29 սեպտեմբեր [1919թ.], Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 639-640):

ժամը 3-ին Էջմիածնից օթոմոբիլով Երևան ժամանեց գեն. Հարբորդը: Գեներալին ընդունեցին վարչապետը՝ նախարարական ամբողջ կազմով, Վրաստանի, Ազրբեջանի դիպլոմատիկան, ամերիկյան, անգլիական, ֆրանսիական զինվորական ներկայացուցիչները: Չնայած Զանգվի կամրջի մոտ շինած կամարին, գեներալ Հարբորդը իջավ օթոմոբիլից: Նրան դիմավորելու առաջացավ ամերիկյան զինվորական ներկայացուցիչը, որը կարճ ճառով ողջունեց գեներալ Հարբորդին: Հետո նրանք մտան կամար, նրանց դիմավորեց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որը ողջունեց նրա գալուստը, շնորհակալություն հայտնեց Ամերիկային՝ նրա՝ հայ ժողովրդին ցույց տված օգնության առթիվ և հայտնելով կառավարության կատարյալ պատրաստակամությունը աջակցելու նրա միսիան իրագործելու գործում, արտահայտեց հայ ժողովրդի բաղձանքը՝ տեսնել անկախ և միացյալ Հայաստանը Ամերիկյան մանդատի տակ:

Պատասխան ճառով գեն. Հարբորդը շնորհակալություն հայտնեց Հայաստանին, նրա ցույց տված ընդունելության համար և ավելացրեց,որ «Ամերիկան հետաքրքրվում է Հայաստանով և նրա ճակատագրով, ապացույց իմ Հայաստան գալս: Ես եկել եմ ոչ թե հաճույքի, այլ իմ վրա դրված պարտքը կատարելու:

Իմ միսիայի բոլոր անդամներից յուրաքանչյուրն առանձին ունի իր պարտականությունները և պիտի աշխատի այդ շրջանակում: Ես նույնպես իմ երկու օրվա ներկայության աշխատանքները պարտավոր եմ զեկուցել նախարարներին՝ անհրաժեշտ հրահանգներ ստանալու համար»:

Ճառից հետո վարչապետը ներկայացրեց գեն. Հարբորդին ներկա եղող անձանց: Հետո երկուսով օթոմոբիլ նստելով ուղղվեցին դեպի մայրաքաղաք:

Քաղաքը զարդարված էր հայկական, ամերիկյան դրոշակներով, գորգերով և կանաչներով: Սկսած Զանգվի կամրջից՝ ժողովուրդը խռնվել էր ամբողջ ճանապարհին: Աստաֆյան փողոցում կանգնած էին զորախմբերն ու որբերը: Առջևից գնում էր քաղաքապետը ազգային տարազով և 4 ամերիկյան դրոշակ ունեցող ձիավորներով: Նրանց հետևում էին օթոմոբիլով գեն. Հարբորդն ու վարչապետը, ապա հետևակ ու հեծյալ զորքը, նրանցից հետո դիմավորելու եկած բոլոր պաշտոնական ներկայացուցիչները:

Գեներալ Հարբորդի օթոմոբիլը երևալուն պես, որբերի և փողոցի երկու կողմերում հավաքված խուռներամ ժողովրդի կողմից պայթեցին «կեցցեները»: Նրա համար պատրաստած բնակարանը հասնելիս, զինվորական երաժշտախումբը նվագեց հայկական հիմնը, որից հետո գեներալը ընդունեց զորանցք, շնորհակալություն հայտնեց իր պատվին եղած ընդունելության և գոհունակությունը զորքերի կարգապահության համար և մետեցավ ու նայեց դիմավորող որբերին:

Այսօր առավոտյան 7 օթոմոբիլներով Սարիղամիշ հասավ գեներալ Հարբորդը՝ մի գեներալի, 7 սպաների և 100 հոգուց բաղկացած զինվորական պահակախմբի ուղեկցությամբ:

Գեներալ Հարբորդը, իջևանեց սպայական ժողովատեղին, ուր ընդունվեց զինվորական զորանցք և տեղական ազգաբնակչության ողջյունները: Ընդունելությունից գոհ երկաթուղով մեկնեց Կարս:

Գեներալ Հարբորդի գնացքը, առավոտյան ժամը 8-ին հասավ Կարսի երկաթուղային կայարանը: Գնացքը դիմավորվեց բոլոր ամրոցներից եղած 21 թնդանոթահարվածներով:

Գեներալը ընդունեց ողջյուններ և բարեմաղթություններ քաղաքագլխի կողմից:

Տեղական ազգաբնակչության և վարչությունների ներկայացուցիչներին ընդունելուց հետո գեներալ Հարբորդը օթոմոբիլով մեկնեց զորահրամանատարի մոտ, ուր ճաշի էր հրավիրված:

Խուռներամ բազմության թափորը գեներալին մեծ օվացիաներ էր անում, իսկ զորքը «ուռաներով» ընդունում:

Գեներալին ուղեկցում էին պետական ներկայացուցիչներ: