Արցախցի Իրինան եւ Արամը պսակադրվել են Դադիվանքում (ֆոտո)
Ասկերանից Իրինա Գաբրիելյանն ու ստեփանակերտցի Արամ Բերդյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, պսակադրվել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած, սակայն ռուս խաղաղապահների կողմից հսկվող Դադիվանքում: Պսակադրությունից NEWS.am-ին մանրամասներ հայտնեց Արամի ընկերը` Վլադիմիր Գրիգորյանը:
«Արամը պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը գտնվել է Մարտակերտի շրջանի պաշտպանական ուժերի կազմում, կինը Ասկերանից է, ով պատերազմի ընթացքում ընդգրկված է եղել թիկունքային աշխատանբներում: Իրենք մինչեւ պատերազմը նշանված են եղել եւ մտադիր են եղել սեպտեմբերի վերջին պսակադրվել, սակայն պատերազմը սկսվեց.. այսօր որոշեցին, որ Դադիվանքում են պսակադրվելու: Մեկ շաբաթվա ընթացքում որոշակի աշխատանքններ իրականացվեցին ռուս խաղաղապահների հետ եւ իրականացվեց պսակադրությունը: Ընդհանուր առմամբ 70 հոգի է մասնակցել պսակադրությանը: Հյուրերին ողջ ճանապարհին ուղեկցել են խաղաղապահները, տեղում եղել են խաղաղապահները ոչ մի միջադեպ չի եղել»,- ասաց նա:
Պսակադրությունը տեղի է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի ձեռամբ, ով նաեւ տարեվերջյան պատարագ է մատուցել:

























Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին