Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութ
Հասարակություն

Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժանագին փորձը

Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրերս ԱԺ-ում քննարկված և քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը՝ ցեմենտի ներմուծման վրա պետտուրք դնելու, բայց այն կլինկերի վրա չկիրառելու մասին օրինագիծը դեռ շարունակում է քննարկվել հասարակության տարբեր շերտերի շրջանում: Հասկանալի է, որ այս օրինագիծը բնավ միտված չէր տեղական արտադրողին պաշտպանելու համար, քանզի ի վերջո շուկայում ազատ մրցակցային պայմաններն այդպես էլ չապահովվեցին, քանզի կլինկերի ներմուծումը, որը ցեմենտի արտադրության հիմնական բաղադրիչն է, առանց պետտուրքի է լինելու, ինչը հնարավորություն կտա դրանով աշխատող արտադրամասերին ավելի էժան ցեմենտ ստանալ, ինչը մրցակցությունից դուրս կթողնի տեղական հումքով աշխատող խոշոր՝ «ԱրարատՑեմենտ» և «ՀրազդանՑեմենտ» գործարաններին: ԱԺ-ում ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների մտահոգություններն այս մասով ամբողջությամբ հասկանալի էին և տրամաբանական, այստեղ ոչ մի շահերի բախում չկա, ինչպես փորձում են ներկայացնել որոշ գործիչներ, այդ թվում նաև ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հասարակ տրամաբանություն է, այն պահից սկսած, երբ տեղական հումքով աշխատող գործարանները դադարեն աշխատել այդ հումքով և կլինկեր ներմուծեն, նրանք ստիպված են լինելու տեղական հումքի մշակման իրենց արտադրական գիծը վաճառել, քանզի դրա առկայությունն այլևս պետք չի լինելու և հենց այդ ժամանակ, երբ հարևան պետությունները կտեսնեն դա, արդեն իրենց գինը կսկսեն թելադրել ցեմենտի, մասնավորապես կլինկերի ներմուծման վրա, քանի որ տեղական շուկայում մրցակցություն առաջադրող ոչ մի ընկերություն չի լինի այլևս: Երկրորդ, կլինկերով աշխատելու դեպքում երկու ցեմենտի գործարաններն էլ ստիպված են լինելու կրճատել իրենց անձնակազմը, ինչի արդյունքում շուրջ 1500 մարդ կդառնա գործազուրկ: Երրորդ, բազմաթիվ փորձագետներ նշում են, որ տեղական ցեմենտը շատ ավելի որակյալ է քան Իրանից ներկրվողը, քանի որ գիպսի պարունակությունը ներկրվողի մեջ շատ է, իսկ բետոնի ամրության տեսանկյունից դա ձեռնտու չէ շինարարին, անգամ վտանգավոր և շատերը հենց այս հանգամանքից ելնելով էլ իրենց շինությունները սարքում են տեղական ցեմենտով: Եվ վերջին հաշվով, պետության համար ռազմավարական նշանակության արտադրությանը խոչընդոտելը, պետությանն այդ առումով շրջափակման մեջ դնելը, ամենամեծ սխալն է այս պարագայում:
Հիմա այս բոլոր թերությունները երբ ԱԺ-ում բարձրաձայնվում էին ու հիմնավորումներ էին ներկայացվում, Մանե Թանդիլյանն այնտեղ նստած էր և հենց ինքն էլ դեմ քվեարկեց այդ օրինագծին, իսկ այսօր հայտարարում է, թե դա Գագիկ Ծառուկյանի շահերը սպասարկելու համար էր արվում: Առնվազն անազնիվ է Մանե Թանդիլյանը և սա էժանագին հնարք է՝ իշխանություններին հաճոյանալու համար, հակառակ պարագայում, Մանե Թանդիլյանը իր դիրքորոշման մեջ կլիներ ավելի օբյեկտիվ և քաղաքական առումով, սա ոչ այլ ինչ է քան մանիպուլացիա, երբ փորձ է արվում խեղել հասարակության գիտակցությունն ու ներկայացնել իրավիճակը բոլորովին այլ ենթատեքստով, որն իրականում, գոյություն չունի, դա զուտ երևակայության արդյունք է:
Կողմնորոշվեք տիկին Թանդիլյան, Դուք մնացել եք իշխանության և ընդդիմության արանքում, դա քաղաքական կատեգորիա չէ, կողմնորոշվեք...