Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա. Փաշինյանը՝ ԵՊՀ-ում

ՀՀ կառավարությունն ու տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսագիտության ոլորտում փորձագիտական հանրությունը պետք է համագործակցեն:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանում փորձագիտական ինստիտուտների զարգացումը:

Պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Թաթուլ Մանասերյանը դիտարկումներ արեց կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ: Նա նկատեց, որ շատերն ավարտում են բուհն ու գնում արտերկիր: 

«Շատ կարևոր է հասկանալթե ինչպես պետք է կառուցվեն կառավարության և տնտեսագիտական հանրության հարաբերություններըԱյսօր կա տնտեսական մոդելի մի պատկերացումորը վստահության մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմիցև տնտեսագիտականհանրությունը իր մոտեցումներով ու առաջարկներով պետք է իր տեսլականը ներկայացնիթե ինչպես պետք է այդ մոդելը կյանքի կոչվիԱռանց քաղաքական տեսլականի ոչ մի տնտեսագիտական քննարկում վերջնական իմաստ չի ստանումԿարևոր էոր խնդիրնիրականացնելու համար քաղաքացիներից ստացել ենք մանդատ, և շատ կարևոր էոր այդ մանդատը հնարավորինս արդյունավետիրականացնելու համար կարողանանք կառուցողական հարաբերություններ հաստատել տնտեսագիտական հանրության հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ տնտեսական գործընթացները պետք է զարգանան որոշակի քաղաքական տեսլականի շրջանակում և նշեց, որ իրենց ներկայացրած տեսլականը միանշանակ չի ապացուցել իր ճշմարտացիությունը, քանի որ աշխարհում չկա մի տեսլական, որը 100 տոկոսով իր ճշմարտացիությունն ապացուցած լինի: Վարչապետը վստահեցրեց՝ կառավարությունն  այդ մոդելի իրագործման համար վերցրել է քաղաքական պատասխանատվություն, ժողովրդից ստացել է մանդատ, և տնտեսագիտական հանրության հետ հարաբերությունները պետք է կառուցվեն այս տրամաբանության մեջ: «Կառավարման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության խնդիր կա: Կառավարությունն այսօր ցանկացած խնդրի լուծման համար փորձագետներ է հրավիրում արտերկրից՝ դրա համար վարկեր ու գրանտներ վերցնելով: 

Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա: Տեսակետներ կան, թե Հայաստանի փորձագիտական ներուժի մեխանիզմներն այն աստիճանի հղկված չեն, և եթե սկսենք տեղական փորձագիտական հանրության հետ աշխատել, շատ բաներից ետ կմնանք: Սակայն ես կարծում եմ, որ այդ ժամանակն արժե ծախսել, որ ունենանք ուժեղ փորձագիտական ինստիտուտներ բոլոր ոլորտներում»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ ներուժը հիմնականում կենտրոնացած է համալսարաններում: