Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ժամանց

Ժաննա Բուտուլյանը նկարահանվել է հնդիկ երգչի տեսահոլովակում. առաջին լուսանկարներն ու մանրամասները. ՖՈՏՈ

Երբ սիրահարված տղան փորձում է համբույր ստանալ սիրելի աղջկանից, ոչինչ չի խնայի նրան սիրաշահելու համար. սա է հնդիկ երգիչ Գուրիի տեսահոլովակի սյուժետային գիծը, որի հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։

Նոր աշխատանքի առաջին մանրամասները Ժաննան պատմել է Tert.am Life-ին ու լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից։ Հնդիկ երգիչն իր աշխատանքային թիմի հետ ժամանել է Հայաստան այստեղ տեսահոլովակ նկարահանելու նպատակով։ Հերոսուհու դերում Ժաննա Բուտուլյանին ընտրել են հայաստանյան գործընկերների միջոցով։

 

Տեսահոլովակի ռեժիսորը հնդիկ է` Սաթի Դիլոն, օպերատորը` հայ` Վահե Համբարձումյանը, ոճաբանն Արմեն Գալյանն է։ Թե ինչու է  ստեղծագործական թիմը որոշել հասնել Հայաստան ու այստեղ տեսահոլովակ նկարահանել, Ժաննան հստակ չգիտի, բայց շեշտեց, որ նրանք սիրում են հայերին. «Հնդիկները շատ են սիրում Հայաստանը, իրենց ինստագրամյան էջերում էլ միշտ գրում են այդ մասին»։

Ժաննայի խոսքով` տեսահոլովակում հնդկուհու կամ հայուհու կերպարով ներկայանալու խնդիր չի ունեցել։ Ըստ նրա` սարի հիշեցնող զգեստ հագնելը պատահականություն է եղել։ «Իմ կերպարը ժամանակակից աղջիկ է, սակայն ազգության վրա շեշտ չի դրվել։ Արմեն Գալյանի հետ առաջին անգամ էի աշխատում։ Հեշտությամբ լեզու գտանք իրար հետ»,– ասաց նա։

Հնդկական տեսահոլովակում նկարահանվելը Ժաննայի առաջին փորձն է ներկայանալու արտերկրի շուկայի համար նախատեսված նախագծում։ Արդյոք սա իր համար ճանապարհ կբացի դեպի Բոլիվուդ, դերասանուհին չշտապեց գնահատել։ «Ամեն ինչ ժամանակը ցույց կտա»,– ասաց նա, ապա հավելեց, որ Գուրին Հնդկաստանում սկսնակ երգիչ է, բայց արդեն հասցրել է շատ սիրվել։ Ինստագրամում 1.8 մլն հետևորդ ունի։

Որպես դերասանուհի` Ժաննան հագեցած նկարահանման օրեր է ունեցել։ Գոհ է համագործակցությունից. «Շատ լավ աշխատանքային օրեր ունեցանք՝ լի հումորով ու լավ հիշողություններով։ Բոլորի հետ շատ հաճելի էր աշխատել։ Թե՛ հայերը, թե՛ հնդիկները շատ պրոֆեսիոնալ ու մարդկային էին մոտենում յուրաքանչյուր հարցի»։

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Բյուրականում և Ազատի ջրամբարում։ Ամբողջ ընթացքում սիրահարված տղան փորձում է համբույր ստանալ սիրելիից։ Դա նրան հաջողվո՞ւմ է, թե ոչ, Ժաննան առայժմ չի բացահայտում։ Chumma`«Պաչիկ» կոչվող երգի տեսահոլովակի պրեմիերան ապրիլի 26–ին է, լսարանը տեսնելու հնարավորություն կունենա

Աղբյուր