Կեղծ փաստաթղթերով վարկ է ձեւակերպել եւ հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ. ՔԿ
Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի սկզբին, երեք քաղաքացիներ ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաեւ անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձեւակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ եւ 12.02.2018-13.02.2018թթ ընված ժամանակահատվածում նշված քարտից կանխիկացրել եւ հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան