Իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը. Դավիթ Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին
Իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը՝ ուղերձ հղելով ՊՎԾ աշխատակիցներին։
«Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ։
Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի։
Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը...
Հիշեք՝ կամավորի սրտից ուժեղ ոչինչ չկա. պետությունը ձեր պես կամավորների կարիքն ունի։
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ ու վստահ եմ, որ նույն գնահատանքին արժանանալու եք մեր ժողովրդի կողմից»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ, սակայն, բացառել են, որ նոր Հայաստանում շինծու գործ լինի։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան