Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Միայն Գ.Ծառուկյանի պետականամետ մտածողության արդյունքում է, որ այսօր կանգուն է «ԱրարատՑեմենտ» գործարանը

Լենա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Յուրաքանչյուր ոք կարող է հայտարարություններ անել, բայց որքանով են այդ հայտարարությունները համապատասխանում իրականությանը ոչ ոք չի կարող ասել, քանի դեռ դրանք չեն ապացուցվել փաստերով: Եվ ինչո՞ւմն է խնդիրը: Վերջերս պատգամավոր Հայկ Գևորգյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «ԱրարատՑեմենտ» գործարանը 200,000 դոլարով, որին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ով ապացուցի այդ փաստը, ապա կնվիրի գործարանը նրան: Իհարկե, դա մի մեծ ոգևորություն առաջացրեց մի շարք «ձրիակերների» շրջանակներում և նրանց շարքից Հայկ Գևորգյանը «կցկտուր» հայտարարեց, թե ապացույցներ ունի: Սակայն հարկ եմ համարում մեր նորելուկ պատգամավորին տեղեկացնել մի փաստ, որի վերաբերյալ ամենայն համոզվածությամբ նա տեղյակ չէ, քանի որ նրա սիրած գործելավոճը մեծ-մեծ խոսալն է, բայց այդ խոսքերը հիմնովին փութ են:
Նախքան Ծառուկյանի կողմից կգնվեր գործարանը, ուժի մեջ էր մտել Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ին N 1465-Ա որոշումը, որի 3-րդ կետով սահմանվում էր, որ գործարանը գնել ցանկացողները բացի 200 հազար դոլարից պետք է ստանձնեն «ՀայՌուսգազարտ»-ի նկատմամբ գործարանի ունեցած 6,8 միլիոն դոլարի պարտավորության կատարումը։ Արդեն իսկ պարզ է դառնում, որ նորաթուխ պատգամավորի կատարած հայտարարությունը անհիմն էր, քանի որ պարզ տրամաբանելու դեպքում հասկանալի է դառնում, որ գործարանը գնողը նախ պետք է կատարեր այդ պարտավորության մարումը և այնուհետև նոր իրավունք կունենար ձեռք բերել գործարանը 200 հազար դոլար սահմանված գնով: Եվ բացի այդ անտեղի էին պատգամավորի կողմից արված հայտարարություները, թե կար ընկերություն, որը ցանկանում էր ներդրում կատարել գործարանում և անհասկանալի պատճառներով չի կատարել: Իրականում ներդրող եղել է և դա շվեյցարական «Հոլլ Սիմ» ընկերություն էր, որն նախնական կատարել էր 300 հազար դոլարի ներդրում՝ ուսումնասիրություններ կազմակերպելու համար, սակայն տեսնելով, որ հեռանկարային չի իրենց կատարած ներդրումները, որոշել են այլևս չշարունակել գործարանի շահագործման ծրագիրը: Եվ սա սովորական երևույթ է, քանի որ ցանկացած բիզնես էլ ձգտում է առավելագույն եկամուտներ ապահովել և ոչ բոլոր ընկերությունները կցանկանան ներդրում կատարել Հայաստանում: Այս համատեքստում էլ առանձնահատուկ է Ծառուկյանի նվիրվածությունը սեփական պետությանը, ով անկախ ամեն ինչից ստանձնել էր գործարանը վերագործարկելու բարդ և միևնույն ժամանակ պատվաբեր գործը:
Հարկ եմ համարում նշեմ նաև, որ գործարանը չի աշխատում միայն այն պայմանով, որ այն գնում են: Այն աշխատացնելու համար հարկավոր են համապատասխան մասնագետներ, որոնք գործարանի չաշխատելով պայմանավորված հեռացել էին Հայաստանից: Իսկ, երբ այն գնվեց Ծառուկյանի կողմից համապատասխան մասնագետներ հրավիրվեցին գործարանը վերագործարկելու համար, ինչով հերթական անգամ կյանք տրվեց Արարատ քաղաքին, քանի որ տեղի բնակիչները հնարավորություն ունեցան աշխատել իրենց երկրում:
Գիտեք այնքան հեշտ է ապատեղեկատվություն տարածել, մեծ-մեծ խոսել: Հեշտ է դիմել մանիպուլացիոն գործողությունների, փորձելով ինչ-որ ինտրիգներ հրահրել: Սակայն հարկ եմ համարում ասել, որ դուք դեռ ոչինչ չեք արել մեր պետության զարգացման համար և պատգամավոր եք դարձել զուտ պատահականության սկզբունքի հիման վրա: Կոչված եք պաշտպանելու Հայաստանի Հանարապետության քաղաքացիների շահը, բայց փաստացի մանիպուլացիաներն ավելի կարևոր են Ձեզ համար: Սթափվեք: