Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ կրկին կվերականգնվի բամբակի արտադրությունը Հայաստանում

Բամբակի պահանջարկը ժամանակակից աշխարհում անսպառ է: Նախկինում Հայաստանը եղել է բամբակի արտադրության խոշոր կենտրոն և ահա ավելի քան կես դար ընդմիջումից հետո, Հայաստանում բամբակագործության վերածննդին միտված նախաձեռնությունը Գագիկ Ծառուկյանին է: Նրա ջանքերով այսօր Հայաստանը կրկին կվերականգնի սովետական շրջանի բամբակի արտադրության գործընթացը: Սա իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը և Հայաստանում նոր աշխատատեղերի բացմանը: Ահա ևս մեկ քայլ դեպի «տնտեսական հեղափոխություն»:
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած բամբակի արտադրության գործընթացի մեկնարկը տրված է: Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ափին գտնվող 1000 հեկտար հողային տարածքում ցանվել է բամբակի սերմ: Որոշակի քանակությամբ աճեցված բամբակենու բերքը ուղարկվել է Գերմանիա լաբարատոր փորձաքննության և պարզվել է, որ Հայաստանում աճեցված բամբակը իր որակով գերազանցում է բոլոր մրցակիցներին: Պետք է նշել, որ բամբակի դաշտում սերմը շաղ տալու խորհրդանշական արարողությունը իրականացրեց անձամբ Գագիկ Ծառուկյանը: Այս ամենից հետո Գ.Ծառուկյանը հանդիպում ունեցավ Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն գյուղերի բնակիչների հետ՝ նրանց հայտնելով այն բարի լուրը, որ շուտով այնտեղ կկառուցվի տեքստիլի քաղաք: Այս լուրից հետո անբացատրելի էր բնակչության ոգևորվածությունը, քանի որ կլինեն նոր աշխատատեղեր գյուղացիների համար:
Այսպիսով Գագիկ Ծառուկյանի մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանում վերականգնում է նախկինում եղած արտադրական հզորությունները՝ զարկ տալով տնտեսության հզորացմանը: