Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»
Հասարակություն

Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունը

Դիլիջանի անտառապատ բնության գրկում շուտով կհայտնվի նոր մասշտաբային նախագիծ։ Մեկնարկել է  «Dilijan Eye» համալիրի շինարարությունը, և արդեն այս տարվա մարտից սկսվում է նախագծի ամենակարևոր փուլերից մեկը՝ մոնոլիտային աշխատանքների իրականացումը։

Նախագիծն իրականացնում է «Դի Սի Դի» կառուցապատող ընկերությունը, որը շինթույլտվությունը ստացել է դեռևս 2025 թվականի նոյեմբերին։ Այս ընթացքում ավարտվել են հողային աշխատանքները, իսկ մոնոլիտային աշխատանքների իրականացման համար մրցույթի արդյունքում ընտրվել է «ՄալխասյանՇին» ընկերությունը, որը շուկայում հայտնի է իր որակյալ իրականացված նախագծերով։

«Dilijan Eye» նախագիծը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ չորս կողմից շրջապատված Դիլիջանի ազգային պարկի անտառներով։ Տարածքը շուրջ 18.7 հեկտար է, սակայն շինարարությունը զբաղեցնելու է ընդամենը մոտ 1.5 հեկտար տարածք, ինչը նշանակում է` ամբողջությամբ  պահպանվելու են կանաչապատ գոտիները։

Համալիրը նախատեսում է նաև զարգացած ենթակառուցվածքներ․ այստեղ կլինեն թենիսի և բասկետբոլի դաշտեր, ֆուտբոլի խաղադաշտ, քայլուղիներ և հեծանվուղիներ, էքստրեմալ սպորտի համար նախատեսված տարածքներ, բաց և փակ լողավազաններ, մարզասրահ, ինչպես նաև շուրջ 600 տեղանոց կոնֆերանս դահլիճ և կինոթատրոն։

Նախագծի առանձնահատկությունը այն է, որ այն չի լինելու պարզապես հյուրանոցային համալիր։ Այստեղ նախատեսվում է ստեղծել նաև դետոքս կենտրոն, որը, նախաձեռնողների համոզմամբ, կարող է տարածաշրջանում դառնալ առողջարար զբոսաշրջության կարևոր ուղղություններից մեկը։ Այս նախագիծը մեծ կարևորություն ունի նաև երկրի կառուցապատման շուկայում։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ոչ միայն շինարարական ոլորտի, այլև երկրի տնտեսական ակտիվության աճի համար։

Մանրամասները՝ տեսանյութում.