Հայկ Գևորգյանի հերթական սուտը՝ ստի հետևից
Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ Հայկ Գևորգյանը, կրկին անդրադառնալով ԱրարատՑեմենտ գործարանի շուրջ տեղի ունեցող քննարկումներին, ասել է. «Ես կմեջբերեի էդ կառավարության որոշման նաև մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին».
Ի գիտություն Գևորգյանի և այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց, սա Հայկ Գևորգյանի հերթական սուտն է: Բավական չէ, որ Գևորգյանը ստել էր գործարանի ձեռքբերման գնի հետ կապված, հիմա էլ ստում է գործարանի պարտավորությունների մասով: Այո Կառավարության 2002 թվականի մասնավորեցման 1465-Ա որոշման մեջ կա նման կետ, բայց դա ոչ թե գործարանի պարտավորությունների մասին է, այլ «Հայէներգո» ՓԲԸ-ի և «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ-ի նկատմամբ պարտավորություն է, որից նրանց պետք է ազատեր «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն, այսինքն այդ պարտքը կապ չունի գործարանի հետ և ըստ այդմ էլ գնորդի: Ստացվում է, որ Գևորգյանը կրկին ստում է, ասելով, թե դա գործարանի պարտքն է եղել, որը ներվել է: Կամ այս ստերի շարանը Հայկ Գևորգյանի թերի իրազեկվածության արդյունքն է կամ էլ կանխամտածված կերպով մանիպուլացիա կազմակերպելու, այլ տարբերակ չկա: Խորհուրդ ենք տալիս Գևորգյանին, հետագայում նմանատիպ ստերից զերծ մնալու և չխայտառակվելու համար, դիմել իրավաբանի, ով էլ հանգամանալից կերպով կբացատրի այդ որոշման էությունը, եթե իհարկե Գևորգյանի մտքին իրականության բացահայտումն է, այլ ոչ թե էժան մանիպուլացիաները:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...