Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Ոստիկանները Վերին Պտղնի գյուղում հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվող ամուսիններին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։ Նրանք հայտնաբերվեցին Երեւան-Սեւան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում։ 61-ամյա Ասատուր Կարապետյանն ու 60-ամյա Կարինե Կարապետյանը բերման ենթարկվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։

Կինը փետրվարի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Ամուսնու մեղադրանքը եւս նույնն է․ այս դեպքում՝ խարդախությունն առանձնապես խոշոր չափերով է։ Ասատուր Կարապետյանն էլ հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։

Ասատուր Կարապետյանն այդ անձանց օգտին որեւէ գործողություն չի կատարել՝ չվերադարձնելով վերցրած գումարները։ 2015-ի հունիսին նույն խոստումներով 2.000.000 դրամ է վերցրել Արտաշատում ապրող մի տղամարդուց՝ խարդախությամբ հափշտակելով փողը։ Դարձյալ 2015-ին մի տղամարդու հավաստիացրել է, որ կկարգավորի նրա բանկային հարցերը եւ վերցրել է 2.500.000 դրամ՝ խաբեությամբ հափշտակելով փողը։ Աշտարակում ապրող մի կնոջից էլ խաբեությամբ հափշտակել է 2350 դոլար՝ որդուն աշխատանքի տեղավորելու խոստումներ տալով։ 2017 թվականի հունվարին էլ մի տղամարդուց 1.800.000 դրամ է վերցրել արտերկրից մեքենա բերելու պատրվակով եւ դարձյալ խաբեությամբ տիրացել գումարին։ Նշված բոլոր դեպքերում Ասատուր Կարապետյանը ներկայացել է այլ անվամբ։

Նա ոստիկանությունից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։