Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Քրեական հեղինակությունից կաշառք ստանալու գործով ամբաստանյալ քննիչը հրաժարվեց համաներման կիրառումից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 26-ին, շարունակվեց ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Այսօրվա դատական նիստում կալանքի տակ գտնվող Թաթուլ Շուշանյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպաններից Կարեն Թումանյանի ծառայությունից: Նշենք, որ բացի Թումանյանից՝ Շուշանյանի շահերը դատարանում ներկայացնում են նաև փաստաբաններ Հայկ Ալումյանը և Ամրամ Մակինյանը: Վերջինս այսօրվա դատական նիստին միջնորդեց մեկ վարույթում քննել Կամո Փիրուզյանի սպանության և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործերը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը Կամո Փիրուզյանի սպանության ենթադրյալ պատվիրատուի՝ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Այս գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն նկատեցին, որ քրեական դատավարությունը չի սահմանում մի մեխանիզմ՝ համաձայն որի դատական փուլում գտնվող երկու գործեր քննեն մեկ վարույթում:

Գործով ամբաստանյալ Թաթուլ Շուշանյանն էլ հայտարարեց, որ գործի նախաքննության ընթացքում քննիչն ապօրինի որոշում է կայացրել և գործերի վարույթներն անջատել է իրարից: Նա խնդրեց դատարանին՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս պարզել, թե ի՞նչ նպատակով է գործը քննվել առանձին վարույթներով:

Նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ հիմնավորմամբ, որ այս հարցն իրավական կարգավորում չունի:

Ըստ դատավարի՝ ինչպե՞ս պետք է մի դատավորը մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործն իր վարույթում քննվող գործին միացնելու որոշում կայացնի:

Այսօրվա դատական նիստին նախագահող դատավորը գործով ամբաստանյալ Արայիկ Ներսիսյանին հիշեցրեց, որ նա կարող է օգտվել համաներման ակտից: Ներսիսյանի պաշտպան Բակուր Օհանյանը, սակայն, հայտարարեց, որ իր պաշտպանյալը համաձայն չէ, որ իր նկատմամբ համաներում կիրառվի: Նշենք, որ Արայիկ Ներսիսյանը նախքան քրեական հետապնդման ենթարկվելը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը: Ըստ մեղադրանքի՝ այդ պաշտոնում ունենալով արդարադատության կապիտանի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ Ներսիսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Նշենք, որ բացի Շուշանյանից և Ներսիսյանից, այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի նաև Արրտակ Հովհաննիսյանը: Նա ևս նախկինում զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտակ Հովհաննիսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք է ստացել։

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հրապարակեց այս գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Գործով երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց համար պարզ չէ, անհասկանալի և անորոշ է մեղադրանքի էությունը: Մեղադրող դատախազը ամբաստանյալներին պարզաբանեց այն, ինչից հետո ամբաստնյալները հայտարարեցին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները: Այսօրվա դատական նիստին կողմերը որոշեցին ապացույցների հետազոտման հաջորդականությունը: