Նույն խումբը երեք գողություն էր արել. վերջին անգամ խանութի դուռը կոտրելիս բռնվել էին
Ապրիլի 6-17-ը Արաբկիր վարչական տարածքում գողության եւ գողության փորձի երեք դեպք էր կատարվել։ Առաջին դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվեց ապրիլի 6-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Գյուլբենկյան փողոցի դեղատներից մեկի դուռն ու դրամարկղից փող հափշտակել։ Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողությունը։ Արտաքին տվյալների մասին պատկերացում կազմելը դժվար էր, քանի որ նրանք դիմակներով էին։
Գողությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ էին ձեռնարկում, երբ ապրիլի 17-ին ժամը 4։30 սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում գողության մասին նոր ահազանգ ստացվեց։ Դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Կոմիտասի պողոտայում գործող կոշիկի խանութի դուռը։ Դրամարկղից՝ փող, վաճառասրահից կանացի պայուսակ հափշտակել։ Ամեն ինչ կատարվել էր հաշված րոպեների ընթացքում, ուշ գիշերով, եւ խանութի տեսահսկող սարքերից բացի ոչ ոք չէր տեսել։
Այնուհետեւ տեղեկություններ ստացվեցին, որ կասկածյալները կրկին պատրաստվում են գողություն անել Արաբկիր վարչական տարածքում գործող խանութներից մեկից։
Ոստիկաններին հաջողվել է ապրիլի 22-ի գիշերը Կոմիտաս-Վրացական փողոցների խաչմերուկում գործող մթերային խանութի դուռը կոտրելիս բռնել նրանց, եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Պարզվել է, որ նշվածներից զատ կասկածյալներն ապրիլի 18-ին գողություններ են արել Կենտրոն վարչական տարածքի մի մթերային խանութից եւ տուրիստական գործակալությունից։ Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT