Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է վերափոխվել ջերմոցի

Ճարտարապետները առաջարկել են համաշխարհային ճանաչում ունեցող տաճարի ապրիլի 15-ին փլուզված տանիքը փոխարինել ապակյա մեղվանոցով, որը լցված կլինի մեղուներով, եւ հսկայական փակ այգով, որը սփռված կլինի ողջ տանիքի երկայնքով՝ հայտնում է The New York Post-ը։

Մեղրատու մեղուները նախկինում ապրում էին տանիքում, սակայն փայտյա փեթակներում, եւ նրանցից ավելի քան 180 000-ը անհավանական կերպով ողջ են մնացել հրդեհի ընթացքում։ Մասնագետները վստահեցնում են, որ մեղուները կհիմնավորվեն նոր կառույցում՝ ստեղծելով «Նոտր Դամի մեղր»։

Հրդեհի ժամանակ փլուզված սրածայր աշտարակը, որը կառուցված էր փայտից ու կապարից, եւ տանիքը նախատեսվում է փոխարինել հսկայական ապակյա վահանակներով ծածկված պողպատյա ոսկեզօծ կոնստրուկցիայով։ Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ ջերմոցում կարող են կազմակերպվել կրթական սեմինարներ, որպեսզի «վերականգնվի երեխաների կապը բնության հետ»։

Ներկայում ողջ Ֆրանսիան քննարկում է ինչպես է ավելի լավ վերականգնել տաճարը ավերիչ հրդեհից հետո։

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը առաջակել է սրածայր աշտարակի վերականգնման համար անցկացնել միջազգային ճարտարապետական մրցույթ։

Տաճարի ներկայացուցչի խոսքերով, վերակառուցման ծախսը կգերազանցի միլիարդ դոլարը։ Ներկայում Աստվածամոր տաճարի վերականգնման հիմնադրամում հավաքվել է 835 միլիոն դոլար։ Ընդ որում, նվիրատվություններ անում են ինչպես միլիարդատերերը, այնպես էլ դպրոցականները։