Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Հայ բժիշկները Սիրիայում բազմաթիվ վիրահատություններ են կատարել. Նազելի Էլբակյան

2019թ–ի փետրվարի 8–ից հայկական 83 հոգուց բաղկացած հումանիտար առաքելության խումբը Սիրիայում է՝ հումանիտար առաքելությամբ, այս ընթացքում մեկ սակրավոր վիրավորվել է եւ այժմ Հայաստանում է, Սիրիայում աշխատում են 82 սակրավոր եւ բժիշկ։

Թե Սիրիայի բնակիչները, թե հալեպահայերը որպես եղբայրական առաքելություն են ընդունում Հայաստանի  հումանիտար առաքելության խմբին։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը՝ փոխանցելով Սիրիայում Հայաստանի հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերը։

Նազելի Էլբակյանը շեշտեց, որ ականազերծողները հիմնականում աշխատում են Հալեպում եւ հարակից հատվածներում, որոնք առնչվում են բնակչության հետ. բնակավայրերի եւ  դպրոցների մոտակայքը, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքի ռիթմը։

Ինչ վերաբերում է  ականներին, ապա Նազելի էլբակյանը նշեց, որ հանդիպում է ինչպես հակատանկային, այնպես էլ հակահետեւակային ականներ, շատ են հանդիպում նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տարբեր կառուցվածք ունեն։

«Մեր սակրավորները ունենում են տեսական եւ գործնական պարապմունքներ,

խմբերի են բաժանվում, կատարելագործում են իրենց գիտելիքները՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերի առումով, որպեսզի կարողանան հանդիպող տարբեր տեսակաների  ինքնաշեն պայթուցիկները ականազերծեն»,– ասաց Նազելի Էլբակյանը։

Ըստ նրա, հայ սակրավորները շփվում են երեխաների հետ, ընդհանրապես շատ լավ է վերաբերմունքը հալեպահայերի կողմից, մեծ ոգեւորություն կա։

«Մենք ամենօրյա շփում ունենք մեր խմբի հետ եւ իրենք ոգեւորվում են, որ պարբերաբար անդրադառնում են, մեր կենտրոնը հաճախ է զանգեր  ստանում, եւ նրանց փոխանցում ենք՝ բարի վերադարձ, անփորձանք ծառայություն»,– ասաց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։