Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ժամանց

5 արարք, որոնք տղամարդն անում է միայն իր սիրելիի համար

Մեր ամուսնությունից երկու շաբաթ անց ես սարսափելի նորություն իմացա. իմ ծնողները բաժանվում էին 27 տարվա համատեղ կյանքից հետո։

Ասել, թե կոտրված էի, նշանակում է ոչինչ չասել։ Մի քանի գիշեր շարունակ ես անընդհատ լաց էի լինում, չէի ուզում ոչ ոքի տեսնել, ոչինչ անել։ Բայց այդ ընթացքում ամուսինս միշտ ինձ հետ էր։

Նա գրկում էր ինձ, նա նաև անձնական տարածք էր տալիս ինձ։ Նա եփում էր ինձ համար իմ ամենասիրելի կերակուրները, նա զանգում էր ինձ, երբ աշխատանքի էի, և կողքիս էր լինում, երբ չէի ուզում մենակ մնալ։ Հիշելով այս օրերը՝ ես հասկացա, որ իրականում նա ինձ սիրում է։

Եվ չնայած սա տխուր փորձառություն էր, կան կյանքում որոշակի միջոցներ իմանալու համար, թե արդյոք սիրում է ձեզ ձեր տղամարդը։

1. Նա իրոք լսում է քեզ։ Երբ մարդու նկատմամբ անտարբեր չես, քեզ համար կարևոր է նրա ամեն ասած բառը։ Դու հաշվի ես նստում նրա կարծիքի հետ, հետաքրքրվում ես նրանով։ Դու կհասկանաս, որ նա սիրում է քեզ, քանի որ վստահում է քեզ այնքան, որ քեզանից օգնություն խնդրի կամ խորհուրդ հարցնի։

2. Նա կքննարկի և կվիճի քեզ հետ։ Եթե ձեզ համար կարևոր չէ արդյունքը, դուք չեք էլ վիճի դրա համար, չէ՞։ Այնպես որ, եթե տղամարդու համար իրոք կարևոր է ինչ-որ հարց վճռելը, նա կցանկանա քննարկել դա և վիճել դրա շուրջ, մինչև որ կգտնեք ճիշտ լուծումը։

3. Նա պատրաստ է փոխել իր կարծիքը։ Նույնիսկ ամենակամակոր տղամարդը պատրաստ է փոխել իր կարծիքը հանուն սիրելի կնոջ, քանի որ նա հարգում է նրա կարծիքը և այն կարևոր է իր համար։

4. Նա միշտ կպայքարի քեզ համար։ Եվ ոչ միայն, որպեսզի բավարարի իր տղամարդկային «ես»-ը, այլ քանի որ գիտի, որ քեզ նմանին էլ դժվար գտնի։

5. Նա ամեն բանի է պատրաստ հանուն սիրելի կնոջ։ Նա կաջակցի նրան, կօգնի, կուրախանա նրա հետ և կկիսվի երազանքներով։ Նա ուզում է այդ կնոջ կողքին անցկացնել ողջ կյանքը։