Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումն անգրագետ կերպով է ներկայացված և զուրկ է խելամիտ հիմնավորումներից

Կարեն Հակոբյանը  գրում է. 

 

Այսօր ՔՈ կուսակցությունը հայտարարություն էր տարածել համաձայն որի, վերջերս Գագիկ Ծառուկյանի ԱԺ-ում հնչեցրած ելույթները հիմք ընդունելով, պահանջում են զրկել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից, քանի որ իբր թե նա խախտել է օրենքն ու անձամբ է զբաղվել ձեռնարկությունների կառավարմամբ:
Նախ հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ շեշտեմ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ զբաղվելու օրվանից ի վեր, իր բոլոր ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային կառավարման և անձամբ չի զբաղվում դրանցով: Բայց այս ամենի հետ մեկտեղ, պետք է նաև արձանագրենք, որ Ծառուկյանն անձամբ իրավունք ունի վերահսկել կապիտալը, ինչից ենթադրվում է, որ նրա ԱԺ-ում արված հայտարարություններն այդ մասով, ամբողջապես օրենքի շրջանակներում են: Խոսքը ցեմենտի գինը 10,000 դրամով էժանացնելու մասին է, ինչը փորձում է ՔՈ-ն ներկայացնել որպես օրենքի խախտում: Երկրորդ, եթե ԱրարատՑեմենտի խնդիրների մասին է խոսքը, հատուկ ՔՈ կուսակցության համար, ներկայացնում եմ կից նաև տեսանյութ, որտեղ քաղաքացին անձամբ է դիմում Ծառուկյանին որպես պատգամավոր, որպեսզի նա ներկայացնի ԱԺ-ում իրենց շահերն ու բացատրի ողջ պրոցեսի լրջությունը: Այն որ ՔՈ-ն չկարողացավ հաղթահարել քաղաքական ուժերի ԱԺ անցողիկ շեմը, դա դեռ չի նշանակում, որ նրանք չպետք է իմանան, թե որն է պատգամավորի գործառույթն ԱԺ-ում: հատուկ ՔՈ-ի համար ես կասեմ ևս մեկ անգամ, պատգամավորը կոչված է ԱԺ-ում ներկայացնել ժողովրդին հուզող բոլոր հարցերն ու գտնել դրանց լուծումները: Ես հասկանում եմ, որ նրանց համար խորթ է, երբ պատգամավորը ժողովրդի հետ անմիջական շփումների արդյունքում ԱԺ ամբիոնից հայտարարում է նրանց խնդրի մասին, բայց հավատացեք դա դասական օրինակ կարող է լինել ցանկացածի համար, թե ինչպես պետք է լինի ժողովրդավարական պետության պատգամավորն իրականում:
Էժանագին մանիպուլացիաների շնորհիվ, երբ փորձ է արվում կառչել գործչի բառերից և ինքնահաստատման փորձեր անել դա շահարկելու արդյունքում, պատիվ չի կարող բերել և ոչ մի քաղաքական կամ հասարակական ուժի, Դուք երկրի առաջ ծառացած բազմաթիվ սոցիոլ-տնտեսական խնդիրները շրջանցել եք և փորձում եք ինքնահաստատվել ինչ-որ անիրական ու այսպես ասած «փուչիկ» թեմայի միջոցով, որը զուրկ է որևէ տեսակի լուրջ հիմնավորումից: Կրկնում եմ, Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում հնչեցրել է բացառապես իրեն դիմած քաղաքացիների խոսքըն ու խնդրանքը և այո նա իրավունք ունի վերահսկել իրեն պատկանող, բայց հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունների կապիտալը:
Կարծում եմ կարիք էլ չկա ասելու, թե այս քայլով ՔՈ-ն ինչքան հեռվացավ լուրջ և կայացած քաղաքական ուժի կերպարից և եթե ապագայում նրանք հույսները դրել այս կարգի էժան շոուների միջոցով ինքնահաստատվելու փորձերի վրա, ապա ստիպված եմ հիասթափեցնել, եթե այս ընտրություններին 0,68% վստահության քվե կարողացան ստանալ, ապա այսկերպ շարունակելու դեպքում մյուս ընտրություններին դա էլ չի լինելու: