Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանին անձամբ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն են խնդրել, որպեսզի իրենց խնդիրը ներկայացվի ԱԺ-ում

Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Նոր ձևավորված, բայց այդպես էլ ոչ մի բանով աչքի չընկած ՔՈ կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել, որով պահանջում են զրկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից: Հայտարարությունը իրականում հիմնազուրկ է և իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, քանզի այն փաստարկները, որոնք բերվում են այդտեղ՝ ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու համար, իրավական տեսանկյունից առ ոչինչ են: Այսպես՝ անրադառնանք մի քանի կետերի՝ հայտարարության մեջ նշվում է Գագիկի Ծառուկյանի կողմից Արարատցեմենտի խնդրի բարձրաձայնման մասին, նշվում է իբր Ծառուկյանը խնդիրը բարձրաձայնել է իբրև ձեռնարկատեր: Նախ Գագիկ Ծառուկյանին անձամբ Արարատցեմենտի աշխատակիցներն են դիմել,որպեսզի իրենց խնդիրը ներկայացվի ԱԺ ամբիոնից, իսկ Գագիկ Ծառոիկյանը լինելով պատգամավոր հենց այդպես էլ վարվել է: Առնվազն տարօրինակ կլիներ եթե հակառակ կերպ վարվեր և մարդկաց բողոքին ականջալուր չլիներ:
Եվ հետո ճիշտ է Ծառուկյանը իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման և հանդիսանում է սեփականատեր, սակայն նա անձամբ իրավունք ունի վերահսկելու կապիտալը և այստեղ օրենքի որևէ խախտում կամ շրջանցում չկա:
Այսպիսով` ՔՈ-ի այս հայտարարությունը զուտ ինքնանպատակ է, էջանագին խաղ, ազդեցիկ քաղաքական գորչծի անունը շահարկելու հաշվին սեփական փիառը ապահովելու միջոց: Սակայն ամեն ինչ արված էր բավականին ցածր մակարդակում և փնթի կերպով, ինչը հարիր չէ քաղաքական ուժին: Իր այս քայլով ՔՈ-ն ապացուցեց, որ քաղաքական ուժ դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն եթե նման ձևով շարունակի դժվար էլ թե հասունանա այդ պահը: