Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Սադրանքի ու ապատեղեկատվության միջոցով հանրությանը ճանաչելի դառնալու փորձերը կհանգեցնեն քաղաքականապես ոչնչացման

Սոֆիա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի, կուսակցության անդամները դիմել են դատախազություն և ԱԺ նախագահին , որ դադարեցվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։ Ըստ ՔՈ–ի նրանք գնացել են այդ քայլին, քանզի սույն թվականի ապրիլի 15–ին տեղի ունեցած նիստի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը խախտել է ԱԺ կանոնակարգը:
Ըստ իս նմանատիպ հայտարարության և գործողության հիմքում է տարրական նախանձ ու չկայացվածության բարդույթը, քանզի ԲՀԿ–ն ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դեկտեմբերին կայացած ընտրությունների շրջանակներում ցույց տվեց, որ վայելում է հայ ժողովրդի սերն ու վստահությունը, ի տարբերություն ՔՈ–ի, որն հավաքեց չնչին քանակությամբ վստահության քվեներ։ Նմանատիպ հայտարարությամբ ՔՈ–ն, ով իրեն համարում է արտախորհրդարանական քաղաքական ուժ և ցանկանում է հաջորդ ընտրությունների ժամանակ հասնել ավելի մեծ արդյունքների, վիրավորում է ՀՀ քաղաքացու որոշումը և կասկածի տակ դնում քաղաքական մշակույթի արժեքները։ 
Հիշեցնեմ, որ վերը նշված նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ելույթը ամբողջվին հիմնված էր քաղաքացիների խնդրանքի վրա, քանզի Արարատ կատարած այցի ժամանակ, քաղաքացիներն իրենք էին խնդրել ԲՀԿ նախագահին, որպեսզի նա բարձրաձայնի իրենց խնդիրը խորհրդարանում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իբրև Գագիկ Ծառուկյանն անձամբ է ղեկավարում իր ձեռնարկատիրությունները, ապա պետք է հիասթափեցնեմ ՔՈ–ի անդամներին, քանզի ԲՀԿ նախագահն արդեն վաղուց իր բոլոր ձեռնարկատիրությունները հանձնել է հավատարմագրային կառավարման և միևնույն ժամանակ, հետագա շահարկումներից զերծ մնալու համար, հիշեցնեմ նաև, որ սեփականատերը ունի իրավունք կառավարել իր կապիտալը, ինչ միանգամայն տրամաբանական է։ Եվ հենց այս համատեքստում էլ միանգամայն տրամաբանական է Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ցեմենտի գինը էժանացվել է հենց իր հորդորով և եթե ՔՈ-ն մի չնչին հասունություն ցուցաբերեր, ապա այստեղ կտեսներ դրականը, այլ ոչ թե կկախվեր բառերից ու տառերից և կփորձեր շահարկումներ անել:
Խորհուրդ եմ տալիս ՔՈ–ի անդամներին հանձին Սուրեն Սահակյանի, որ այլևս չփորձեն սադրանքի և ապատեղեկատվության միջոցով ճանաչելի դարձնել իրենց անունը՝ հասարակության շրջանակներում, քանզի դա քաղաքականության մեջ չընդունված պրակտիկա է և այդ ուղին որդեգրած բոլոր ուժերը շատ մոտ ապագայում հայտնվում են քաղաքական աղբանոցում: