Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Երեւանյան հեռանկարներ» 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Համերգին Աննա Հակոբյանին ուղեկցել են երկու դստրերը` Շուշան եւ Արփի Փաշինյանները:
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծվել է դասական երաժշտության բարեկամների խումբ, որի նպատակն է աջակցել Հայաստանում դասական երաժշտության նվագախմբերին:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան