Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Երեւանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ, կացնով հարվածել գլխին. գործը դատարանում է

Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժան սպանության գործը։

Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Նախնական քննության տվյալների համաձայն՝  սպանությունը տեղի է ունեցել դիակը հայտնաբերվելուց ավելի քան մեկ ամիս առաջ՝ տուժողի ծանոթի փաստացի կնոջ որդու կողմից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողի տանն են բնակվելիս եղել նաեւ նրա ընկերը՝ փաստացի կնոջ, մեկ տարեկան երեխայի եւ կնոջ որդու հետ միասին։ Ըստ ցուցմունքների՝ ընտանիքում պարբերաբար եղել են վիճաբանություններ կենցաղային հարցերի շուրջ, որոնց ժամանակ նաեւ բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Որդին, ով 2017 թվականի հունվարից գտնվել է զինծառայության մեջ, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է վրեժխնդիր լինել։ 2018 թվականի ապրիլին՝ կարճաժամկետ  արձակուրդի շրջանակներում, երիտասարդը վերադարձել է տուն եւ մոր ամուսնուց վրեժխնդիր լինելու նպատակով նախ անասնագոմում կացնով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել տանտիրոջը, ապա տանը նռնակը նետել մոր ամուսնու ոտքերի տակ, այնուհետեւ կացնով հարվածել նրա գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել էր թեթեւ վնաս։

Այսպիսով Անդրեյ  Խալիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի միաժամանակ 4 հոդվածի հատկանիշներով՝  մասնավորապես ՔՕ 104–րդ հոդվածի   2–րդ մասի 1–ին եւ 11–րդ կետի (սպանությունը՝ այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով ), ՔՕ 235–րդ հոդվածի 1–ին մասի (Ապօրինի կերպով պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 185-րդ հոդվածի 2–րդ մասի, 1–ին կետ (պայթյունի եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 333–րդ հոդվածի 1–ին մասի (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)հատկանիշներով։

 Խալիլյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին։