Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում՝ երկրի առջև ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու գործում
Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Վերջին օրերին ներքաղական դաշտում իրադարձությունները բավականաչափ բուռն կերպով են զարգանում, սակայն այս ամենի հետ մեկտեղ նաև ցանկանում եմ նշել, որ այդ իրադարձություններում հանրությունը զերծ չմնաց անտրամբանական և աբսուրդային հայտարարություններից։Խոսքը գնում է արտախորհրդարանական ուժ հանդիսացող «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից տարածված հայտարարության մասին, ըստ որի Գագիկ Ծառուկյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից։Կարծում եմ կարիք չկա մանրամասնորեն անդրադառնալ այդ անհեթեթ հայտարարությանը, քանզի այն ամբողջովին ողողված է անլուրջ հիմնավորումներով և անլուրջ փաստարկներով։Սակայն հարկ եմ համարում խոսել այն մասին, որ եթե խոսք է գնում «Արարատցեմենտ»-ում առաջացած խնդիրների վերաբերյալ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին, ապա պետք է փաստել, որ ԲՀԿ առաջնորդը ԱԺ ամբոնից բարձրաձայնում էր բացառապես «Աարարատցեմենտ»-ի աշխատակիցների խնդիրը։ Իսկ 100,000-ից ավել քաղաքացիներ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են Գագիկ Ծառուկյանին, հենց վերջինիս խոսքին էլ հավատում և վստահում են, և ցանկանում են, որ իրենց խնդրի մասին անձամբ ԲՀԿ առաջնորդը բարձրաձայնի խորհրդարանում։
Գագիկ Ծառուկյանը իր ողջ գործունեության ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել պետության տնտեսության զարգացման գործում, էլ չեմ ասում թե որքան օտարերկրացի ներդրողների վստահության երաշխիքն է ԲՀԿ առաջնորդը և հենց այսքանը շատ լավ գիտակցելով կարծում եմ պարզ է, թե ինչու են որոշները նեղսրտել և անելանելիությունից դրդված դիմում «աբիժնիկին» հատուկ գործելաոճին։ Ինչևէ, կարծում եմ, որ ստորև ներկայացված տեսանյութը, որը հազարավորներից մեկն է, վերջանակապես կփակի բոլոր չարախոսների բերանները ու այլևս ականատես չենք լինի անհարկի շահարկումների։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան