Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև Արսեն Թորոսյանը, նրանք առերեսվել են. Factor.am
Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։
«Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։
Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է...
Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։
Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրի՝ Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը առերեսվել են, ընդ որում՝ առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը պնդել է, թե Դավիթ Սանասարյանն իրեն ասել է, որ տեղյակ է եղել ՊՎԾ աշխատակիցների գործողություններից։ Դավիթ Սանասարյանը, սակայն, Թորոսյանի պնդումը հերքող ապացույց է ներկայացրել նախաքննական մարմնի ուշադրությանը։ Խոսքը գնում է Ֆեյսբուքում Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի անձնական նամակագրության մասին, որտեղ Սանասարյանը նշել է ճիշտ հակառակը»,– գրում է կայքը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...