Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Սևան-Մարտունի ճանապարհին Mercedes-ի վարորդը անսթափ վիճակում բախվել է Mitsubishi-ին եւ դիմել փախուստի․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ 26-ամյա Լևոն Հարությունյանի Mitsubishi Grandis մակնիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ 52-ամյա Պատվական Նիկոյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող հաստաբուն ծառին: Լ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 23-ամյա Գեորգի Մուրադյանը և Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Լաուրա Կրեմենենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Լ. Հարությունյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտությունների կենտրոնում՝ որպես կենդանաբան: Վիրավորներից Գ. Մուրադյանն աշխատում է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող: