Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Տասնինը կաթոլիկ հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապին հերետիկոս հայտարարելու կոչ են արել

Տասնինը կաթոլիկ հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հերետիկոս հայտարարելու կոչ են արել։ Սա տարբեր հարցերում տարաձայնությունների պատճառով ուլտրապահպանողականների առաջին գրոհը չէ պոնտիֆիկի վրա՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Խմբի ամենաակտիվ ներկայացուցիչ հայր Էյդան Նիքոլսը 70-ամյա բրիտանացի հոգեւորական է դոմինիկացիների միաբանությունից եւ բազմաթիվ գրքերի հեղինակ եւ անգլախոս աշխարհում ամենահարգված աստվածաբաններից մեկը։ Մնացած մասնակիցներն այդքան հայտնի չեն։

«Մենք դա արել ենք որպես ծայրահեղ միջոց, որպեսզի արձագանքենք կուտակվող վնասներին, որոնք պատճառում են Ֆրանցիսկոս պապի խոսքերն ու գործողությունները մի քանի տարիների ընթացքում, ինչը պատճառ է դարձել Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամերից մեկին»,- ասվում է 20 էջանոց նամակում։

Նամակում ասվում է, որ Ֆրանցիսկոսը շատ է մեղմացրել մի շարք հարցերում եկեղեցու դիրքերը։ Նամակի հեղինակները կարծում են, որ նա բավարար չափով կտրուկ չի դատապարտում աբորտները եւ շատ հանդուրժող է գեյերի, բողոքականների եւ մահմեդականների հանդեպ։

Նամակը երեքշաբթի օրը հրապարակվել է պահպանողական LifeSiteNews կաթոլիկ կայքում, որը բազմիցս Հռոմի պապի քննադատման հարթակ է դարձել։ Անցյալ տարի կայքը հրապարակել է փաստաթուղթ, որում Վաշինգտոնում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն կոչ է անում պոնտիֆիկին հեռանալ պաշտոնից։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը որեւէ կերպ չի մեկնաբանել նամակը, որը պարունակում է տասնյակ ծանոթագրություններ, մեջբերումներ Աստվածաշնչից, նախկին պոնտիֆիկների արտահայտություններ եւ առանձին մատենագիտություն։ Նամակի հեղինակները հանրությանը կոչ են անում ստորագրել առցանց միջնորդությունը։

Պահպանողականները պնդում են, որ Կաթոլիկ-հռոմեական եկեղեցին միակ իսկական եկեղեցին է, իսկ նրա անդամները պետք է նպաստեն, որ այլ մարդիկ իրենց հավատն ընդունեն։

Նամակի հեղինակները նաեւ քննադատում են 22 մարդկանց՝ մեծ մասամբ Եկեղեցու նախկին կամ ներկայիս ներկայացուցիչների՝ պնդելով, որ նրանց շփումները Պապի հետ հաստատում են հերետիկոսության մեղադրանքները։