Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

Մեդվեդևի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մեդվեդևի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց։

Նախ միջադեպի մասին։ Իրականում ոչ մի բան էլ չի կատարվել։ Պարզ իրավիճակում պարզ կատակ է արվել, առանց որևէ ակնարկի։ Նման հավաքների ժամանակ հաճախ են նման ոչինչ չնշանակող կատակներ անում, հատկապես երբ հոգնած են լինում ու լավ տրամադրություն են ունենում։ Սա էր ամբողջը։

Դրան հետևած զարգացումներն արդեն շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Մտահոգություններ

1․ Իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալ է ու չունի քաղաքական մտածողություն և միջադեպի հետ կապված նրանց ոչ ադեկվատ բացատրություններն ու ինքնաարդարացումները ցույց են տալիս, որ անգամ ամենապարզ իրավիճակներում չեն կարողանում կողմնորոշվել ու սթափ գնահատականներ տալ։ Նաև չեն գիտակցում, թե ինչ են իրենցից ներկայացնում միջազգային հարաբերություններ ու քաղաքական թիմի պաշտոնյանները, խոսք ասելուց առաջ, պետք է մի քանի շերտերում մտածեն ու նոր հանրային կարծիք հայտնեն։ Պարզ ասած, ադեկվատ քաղաքական թիմ չկա։

2․ Ցույց տվեց, որ հանրություն նույնպես հիստերիկ և ոչ սթափ մտածողություն ունի։ Չկան հանրային կողմնորոշիչներ և ցանկացած փռշտոց կարող է ոչ ադեկվատ հակառուսական, կամ հակաարևմտյան, կամ հակաեսիմինչյան հանրային ալիք բարձրացնել»։