Եթե ավտոմատի մասնիկները չկան, ապա այն չի կրակելու, հետեւաբար դա զենք չի. Սամվել Բաբայանը՝ «Իգլայի» գործի մասին
Իգլայի» մասով գործն էն գլխից է սարքված եղել. հենց էն գլխից Դատախազությունը կեղծում է, որ ձեւակերպում է, թե դա զենք է: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, անդրադառնալով «Իգլա»-ի գործով իր դեմ հարուցված քրեական գործին:
«Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է, այլ ոչ թե զենք, այդքան բան: Ուղղակի եթե փոխեն ու գրեն զենքի մասնիկ, չեն կարող գործ հարուցել: Դատական նիստին դա էի ես ուզում շեշտել, որ էն գլխից խաբում են, Դատախազությունը կեղծում է, որ ձևակերպումն այնպես է արված, թե դա զենք է: Վերցնենք, որ ունես ավտոմատ բայց ավտոմատի ոչ մի մասնիկը չկա, էտ ավտոմատը էլ չի կրակի: Դա զենք չի կարող կոչվել»,- ասաց Բաբայանը, եւ նշեց, որ ովքեր զենքից հասկանում են, ապա կարող են նույնը պնդել:
Հարցին՝ ԱԱԾ-ի կողմից եղել են ճնշումներ, Բաբայանն ասաց, որ իրեն որեւէ մեկը չի կարող ճնշել:
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան