Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ իր դեմ ցուցմունքներ են տվել ճնշումների ներքո
Առհասարակ ես տարբեր ոտքեր եմ տրորում, տրորել եմ երկար տարիներ, հիմա եւս մինչեւ իմ լիազորությունների դադարեցնելը էլի շատ շատերը տուժել են իմ գործունեությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՊՎԾ ղեկավար (Լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքով՝ իր գործունեությունից պետությունը հաստատ շահել է, եւ հնարավոր է՝ դա շատերին դուր չի գալիս։
«Առաջարկում եմ՝ մի քիչ էլ սպասենք, ես նորից ասեմ, վայրկյան առաջ ուզում եմ այդ թեմայի մասին խոսել, բայց քանի որ նախաքննական գաղտնիք կա, հիմա չեմ կարող խոսել»,– ասել է Սանասարյանը։
Հարցին՝ արդյոք ցուցմունքներն ինքնակամ են եղել, Սանասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում»։
Լրագրողի հարցին՝ գուցե ճնշումներ են եղել ցուցմունք տվողների վրա, նա ասաց. «Ենթադրում եմ, որովհետեւ չեմ կարծում, որ նման բան անեին իրենք, որն իրականության հետ կապ չուներ»։
Լրագրողի հարցին՝ արդյոք Սանասարյանի ասածից կարելի է եզրակացնել, որ ԱԱԾ–ն միտում ունի նրան մեղադրյալ դարձնելու, ՊՎԾ ղեկավարը պատասխանեց. «Չասեմ՝ ԱԱԾ–ն, բայց քննչականը, որովհետեւ դրանք տարբեր են։ Քննչական դեպարտամենտը կամ քննչական խումբը, որը ձեւավորվել է այս գործով, վերադաս չունի, ասենք ԱԱԾ տնօրենը գործի հետ կապված վերադաս չի կարող լինել, այստեղ միայն հսկող դատախազը կարող է վերադասություն ունենալ, բայց չասենք ԱԱԾ–ն»։
Նրա խոսքով՝ գործի հարուցումից հետո հանդիպում չի ունեցել ո՛չ Արթուր Դավթյանի, ո՛չ էլ Արթուր Վանեցյանի հետ։
Հարցին՝ եթե իր մեղավորությունը չապացուցվի, ի՞նչ պետք է լինի՝ հրաժարականնե՞ր, Սանասարյանը պատասխանեց. «Անկեղծ չգիտեմ։ Ես ինքս ինձ համար պետք է որոշեմ՝ արդյոք կվերադառնամ իմ գործին, թե ոչ, որովհետեւ ես պետք է որոշում կայացնեմ՝ անկախ ամեն ինչից, կտեսնեմ՝ ինչ զարգացումներ են տեղի ունենում, ըստ այդմ ես իմ որոշումը կկայացնեմ։ Բայց ամեն դեպքում իմ մեղքը չեն կարող բացահայտել, ես վստահ եմ, որովհետեւ ես մեղք չունեմ այս գործում»,– եզրափակել է Սանասարյանը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...