Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Ժամանց

Կանացի 8 որակ, որոնք գրավում են տղամարդկանց

Երկրագնդի վրա միլիարդավոր տղամարդիկ կան, և նրանցից յուրաքանչյուրը կնոջ գեղեցկության սեփական չափանիշներն ունի։ Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ հենց իր չափանիշներն են ճիշտ, և դրանք քննարկման ենթական չեն։

Այստեղից առաջանում է հարց․հնարավո՞ր է առաձնացնել կնոջ տեսակ, որը դուր կգա տղամարդկանց մեծ մասին։ Ի՞նչն է կանանց մեջ ամենաշատը գրավում տղամարդկանց։

Մազերի գույնը

Այն մտածելակերպը, որ տղամարդկանց մեծամասնությունը խելքահան է լինում շիկահերներից, բավականին վիճելի է։ Այստեղ մազերի գույնն այդքան էլ կարևոր հարց չէ։ Այս պարագայում ավելի կարևոր են կնոջ որակները, որոնք իրոք գրավում են տղամարդկանց։

Արտաքին տեսքը

Կարևոր որակներից է կնոջ արտաքին տեսքը։ Գաղտնիք չէ, որ տղամարդիկ «աչքերով են սիրում», և առաջինը, որ նրանք գնահատում են, կնոջ արտաքին տեսքն է։ Եվ կարևոր չէ՝ ինչպիսի դիմագծեր ունի կինը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ տգեղ կանայք չեն լինում։

Հարմոնիա և ճաշակի զգացում

Կատարյալ կանայք ավելի շատ են գրավում տղամարդկանց, հատկապես եթե նրանց հագուստը շատ լավ է համադրված։ Կինը չպետք է կրի թանկարժեք հագուստ, կարևոր է, որ երևա, թե հագուստը որքան է սազում իրեն։ Տղամարդկանց դուր է գալիս, երբ կինը ճաշակ է ունենում։

Կնոջ բույրը

Կնոջ ամենագրավիչ հատկություններից մեկն էլ հաճելի բույրն է։ Օծանելիքի շատ սուր և ծակող բույրը նույնպես խորհուրդ չի տրվում։ Կարևոր է, որ բույրը լինի հաճելի, բայց ոչ կտրուկ։

Ինքնահավանություն և ինքնաբավարարվածություն

Ամեն ինչից զատ՝ կինը, եթե ցանկանում է գրավել տղամարդուն, ապա պետք է շողա մասնագիտական և անձնական հաջողությամբ և բավարարվածությամբ։ Տղամարդիկ չեն սիրում այն կանանց, ովքեր միշտ բողոքում են իրենց կյանքից։ Դրական տրամադրվածությունը միշտ գրավում է, եթե սրան էլ գումարենք ժպիտը, ապա նրանք մագնիսի նման միշտ իրենց կողմ կքաշեն տղամարդկանց։

Բնավորությունը

Անձնական որակները շատ կարևոր դերակատարում ունեն։ Տղամարդիկ չեն սիրում չար և նախանձ կանանց, բամբասողներին և բարձր խոսողներին։ Տղամարդկանց գրավելու համար կինը պետք է լինի ընկերասեր, բարեհոգի և բարձրաշխարհիկ։

Կազմվածք

Սա հատուկ թեմա է։ Անբավարար կամ ավելորդ քաշ ունեցող կանայք չեն գրավում տղամարդկանց։ Կինը պետք է ունենա հարմոնիկ կազմվածք։ Ցանկացած տղամարդու համար էլ հաճելի է գիտակցել, որ կինը հետևում է իր կազմվածքին։

Դիմահարդարում

Կնոջ դիմահարդարումը պետք է բնական լինի։ Տղամարդկանց չեն գրավում դիմահարդարումը չարաշահած կանայք։ Գերադասելի է, երբ այն շատ քիչ է լինում։

Աղբյուր՝ Blognews.am