Կենդանակերպի 5 կանայք, հանուն որոնց տղամարդիկ փոխվում են, համարձակ քայլեր անում, հաջողության հասնում
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են գրավել բազմաթիվ տղամարդկանց սրտեր, իսկ սրամտությունն ու հումորի զգացումը Ջրհոսներին առավել հրապուրիչ է դարձնում: Տղամարդիկ շատ բանի են պատրաստ Ջրհոսների ուշադրությանն արժանանալու համար: Ընդ որում, կին Ջրհոսներին գրավելն այնքան էլ հեշտ չէ: Նրանք գնահատում են իրենց ազատությունը և այն կարող են կիսել միայն արժանավոր տղամարդու հետ:
Այծեղջյուր: Այս կանայք կարող են իսկապես հպարտանալ իրենց գրավչությամբ: Նրանք առեղծվածային են, հանելուկային, ինչը ձգում է տղամարդկանց: Բայց ոչ բոլորը կարող են մտերմանալ Այծեղջյուրների հետ, ճանաչել նրանց: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները չեն ընդունում թույլ տղամարդկանց, իրենց տեսնում են միայն իսկական ասպետի կողքին: Ընդ որում, զուգընկերոջ տարիքը կարևոր չէ, կարևոր է՝ ինչ է կատարվում նրանց հոգում:
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի կին ներկացուցիչները ջերմ են, հարաբերություններում ամբողջական նվիրում են պահանջում: Առյուծների համար կարևոր են քայլերը, ուշադրությունը, ինչպես նաև ժամանակը: Կարող են գրավել ցանկացած տղամարդու, ով, սիրուց թևեր ստանալով, պատրաստ է Առյուծին տրվել ամեն ինչով: Միայն թե հաշվի առեք, որ բոլոր նվերները րոպեական թուլություն են. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են սիրտը նվիրել միայն նրան, ում իսկապես կսիրեն:
Խոյ: Տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ հանուն Խոյերի ուշադրության: Նրանք անկախ են, ինքնուրույն, բայց նաև կրքի ու ռոմանտիկայի կարիք ունեն: Տղամարդկանց դուր են գալիս իրենց սառնասրտությամբ, նպատակների հստակությամբ: Կին Խոյերը գիտեն՝ ինչ են ուզում, ստանում են դա: Ցանկանում են իրենց կողքին նույնքան ուժեղ տղամարդու տեսնել:
Կարիճ: Ընդունում են միայն ամբողջական նվիրում և ազնվություն: Երկար են զուգընկեր ընտրում՝ հետևելով նրան, գնահատելով տարբեր իրավիճակներում: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կրքոտ են, զգացմունքային, ինչը գրավում է տղամարդկանց: Կարիճ կանանց կողքին տղամարդիկ կարծես սավառնում են երկնքում, պատրաստ են ամեն ինչի հանուն այն կրակի, որը բերում է Կարիճը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT