«Սյունիք» ՋՕԸ–ի աշխատակիցները 8–9 ամիս աշխատավարձ չեն ստացել
«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները 8–9 ամիս աշխատավարձ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սյունիք» ՋՕԸ–ի տեղամասային հաշվետար Արտակ Տոռոզյանը:
Նրա խոսքով, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է 1510 հեկտար հողատարածություն, այն ունի մոտ վեց հազար բաժանորդ, ոռոգման ջուր է ստանում մարզի 48 բնակավայր: Ջուր օգտագործող ընկերությունները՝ ՋՕԸ–երը, խոշորացվել են եւ մարզում միավորվել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի ՋՕԸ–երը մեկ ՋՕԸ–ում՝ Սյունիք ՋՕԸ:
Նա նշեց, որ մինչեւ ՋՕԸ–երի միավորումն այս կարգի ֆինանսական վատ վիճակ չէր։
Իսկ թե ինչո՞ւ է ուշանում աշխատավարձերը, նա փոխանցեց ղեկավարության պատասխանը՝ ոչ բավարար ֆինանսական միջոցներ։
Իր հերթին «Սյունիք» ՋՕԸ–ի ղեկավար Սահակ Համբարձումյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ՋՕԸ–ի ֆինանսական վիճակ նորմալ չի եղել, աշխատավարձ չեն ստացել. Խնդիրներ կան, որոնք չեն կարողացել կարգավորել, խնդիրներից մեկը վարձավճարների հավաքագրումն է. «Մեկ ամսվա աշխատավարձ տվել ենք, շուտով 2–3–ն էլ կտանք: Միանշանակ ասել, որ ֆինանսական խնդիրների պատճառը միավորումն է, ճիշտ չէ։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ այս վիճակից դուրս գանք»։
Նշենք, որ «Սյունիք» ՋՕԸ–ն մոտ 50 մլն դրամի աշխատավարձի պարտք ունի։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...