Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում
Հասարակություն

«Արտաշատ Վինկոմ» ընկերությունում խախտումներ չկան. տնօրենը հերքում է

Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ  Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ է անցկացրել ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին էլ ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։

 

Այնուհետև, թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ իրենց տեղեկություններով, գործը դեռեւս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։

 «Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ ստուգումներ չեն արվել, հետևաբար նաև խախտումներ չեն հայտանաբերվել․ «Ապօրինի ջրամատակարարում երբևէ չենք իրականացրել, տարածված տեղեկատվությունն ամբողջությամբ սխալ է, մեր ընկերությունում խախտումներ չեն հայտնաբերվել, քրեական գործ չի հարուցվել»,- Hayeli.am-ի հետ զրույցում վստահեցրեց Ծերուն Վիրաբյանը՝ հավելելով, որ իրենց ընկերությունում ո՛չ իրավապահների կողմից է ստուգումներ իրականացվել, ոչ էլ առավել ևս` ՊՎԾ-ի: