Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ժամանց

10 բան, որ յուրաքանչյուր կին պետք է թաքցնի իր տղամարդուց

Կարևոր չէ՝ որքան անկեղծ ենք մենք, միշտ էլ կան գաղտնիքներ, որ կանայք թաքցնում են։ Նույնիսկ ամենախելացի կանայք լիովին վստահ չեն՝ ինչը պետք է խոստովանեն և ինչը թաքցնեն։ Եկե՛ք տեսնենք՝ որոնք են այն գաղտնիքները, որ պետք է պահել տղամարդուց։

Մենք կարոտում ենք մեր նախկիններին։

Այո՛, երբեմն մենք շատ ենք կարոտում մեր նախկին ընկերներին։ Աղջիկնե՛ր, եթե Ձեզ դեռ տանջում են նախկին բաժանման հիշողությունները, Ձեր ընկերը վերջին մարդն է երկրագնդի վրա, ում հետ կարելի է կիսվել այդ թեմայով։ Կարևոր չէ՝ որքան մտերիմ եք դուք միմյանց հետ, պարզապես մի՛ արեք դա։ Սիրելի ընկերուհու հետ մեկ բաժակ գինու շուրջ զրուցելը շատ ավելի լավ գաղափար է։
Մենք հետևում ենք մեր նախկիններին։

Ճիշտ է, մի փոքր տարօրինակ է հնչում, բայց դա իրականություն է։ Կապ չունի այն, որ մենք այևս չենք սիրում նրանց։ Ամբողջ մեղքը կանացի հետաքրքրասիրությունն է։

Մենք պաշտում ենք մնալ միայնակ։

Հաճախ մենք կարոտում ենք նրան ու ուզում, որ մեր կողքին լինի, այդպե՞ս է։ Միայն մասամբ։ Իրականում մենք նույնիսկ ուրախ ենք լինում, երբ նա ժամանակավորապես հեռու է լինում, քանի որ կարող ենք մենակ մնալ, հանգստանալ ու զբաղվել սիրելի հոբիով։

Մենք ատում ենք սպորտը։

Մենք ատում ենք նայել սպորտային խաղեր, մենք չենք էլ ուզում հասկանալ խաղի կանոնները։ Բայց, այնուամենայնիվ, մենք գնում ենք այդ զոհաբերությանը նրանց համար։

Երբ մենք սիրահարվում ենք, մոռանում ենք ուտելու մասին։

Գիտականորեն ապացուցված փաստ է, որ սիրահարվելն առաջացնում է սթրես, ու ախորժակի կորուստը լիովին բնական է։ Եվ ամենևին էլ պետք չէ, որ նա իմանա այդ մասին։

Քանի զուգընկեր ենք մենք ունեցել մինչև նա։

Ամեն աղջիկ ուզում է անկեղծ, առանց ստերի հարաբերություններ ունենալ։ Բայց երբ տղան հարցնում է՝ քանի տղայի հետ ենք հանդիպել մինչև նա, մենք սովորաբար քչացնում ենք թիվը։ Սա ստել չէ, քանի որ դա ստացվում է անկախ մեզնից։ Մենք ամենևին էլ պարտավոր չենք խոստովանել, եթե չենք ուզում։

Մեզ տանջում է հարաբերությունների օրեցօր փոփոխությունը՝ մե՛կ լավ, մե՛կ վատ։

Մի օր մենք խենթանում ենք նրա համար, մի ուրիշ օր, երբ նյարդայնացած ենք, առանձնապես չենք մտածում նրա մասին։ Բայց հաջորդ օրն անհանգստանում ենք ու ուզում ենք ձևացնել, թե ոչինչ էլ չի պատահել։ Կանայք էմոցիոնալ էակներ են, բայց կարիք չկա, որ նա իմանա դրա մասին։ Նա միգուցե մտածի, թե մենք խելագար ենք։

Մեր լավագույն ընկերուհիներն ամեն ինչ գիտեն նրա մասին։

Նույնիսկ երբ մենք ամեն բան չենք պատմում մեր ընկերուհիներին, դա, միևնույն է, այդպես է ստացվում։ Ընկերուհին իմանում է ձեր ամեն կռվի մասին, ու թե որքան սխալ է նա վարվել։ Երբ մենք նյարդայնացած ու էմոցիոնալ ենք, առանց երկար մտածելու կիսվում ենք նրանց հետ։

Մենք ավելի հաճախ ենք լացում, քան նա մտածում է։

Հաճախ մենք լացում ենք նրա պատճառով, իսկ նա չի էլ իմանում դրա մասին։ Բայց դա նորմալ է. մենք ստիպված չենք ուժեղ լինել ամբողջ ժամանակ։

Մեր կարծիքը նրա ընկերների/ընտանիքի անդամների մասին

Մի՛ թողեք, որ Ձեր տղամարդն իմանա Ձեր անձնական կոնֆլիկտների մասին այն մարդու հետ, ում նա սիրում է։ Դրանից նա իրեն վատ ու մեղավոր կզգա։ Հարաբերություններ ունենալը նշանակում է ծանոթանալ նրա կյանքում ներկա այլ մարդկանց հետ, բայց դա չի նշանակում, որ պարտավոր եք միշտ շփվել նրանց հետ։ Փորձե՛ք քաղաքավարի մնալ ու չեզոք դիրք գրավել, հարգել Ձեր տղամարդուն՝ դժգոհելու փոխարեն։

Աղբյուր