Քաղաքապետարանը 40 տոկոսով ավելացնում է հաստիքները. Նման բան ՀՀԿ-ն կարող էր միայն երազել. Խաժակյան
Երեւանի քաղաքապետարանում 40 տոկոսով ավելանալու են հաստիքները. նման ուռճացած վարչակազմի մասին Հանրապետականը կարող էր միայն երազել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Երեւանի Քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Ավելացումը լրացուցիչ մեծ բեռ է քաղաքի համար, քանի որ աշխատավարձային բյուջեն աճել է շուրջ 1 մլրդ 300 մլն–ով՝ աշխատակազմի մասով»,– ասաց Դավիթ Խաժակյանը, հավելելով, որ աշխատակազմը ավելացնելու անհրաժեշտություն չկար. Այժմ էլ ավելի ուռճացված է, քանի որ նախկինում քննադատում էին քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմ ունենալու համար, հիմա էլի ավելի ուռճացրեցին։
«Նոր տեսլական չկա, վերցրել են նույն համակարգը, քանակ են ավելացրել եւ շարունակում են աշխատել։ Այժմ քաղաքապետն ունի 7 խորհրդական, 4 օգնական, եթե նախկինում քաղաքապետի տեղակալներն ունեին օգնականներ, քաղաքապետի տեղակալն ուներ գործավար, ապա այժմ բոլոր տեղակալներին գործավար են տվել։ Այսինքն՝ տեղակալներն ունենալու են եւ օգնական, եւ գործավար, վարչական ծախսերը խիստ ուռճացվել են»,– նշեց նա։
Ըստ Դավիթ Խաժակյանի, կրճատվել է մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատեման, վերելակային տնտեսության բյուջեն, դրան հակառակը ավելացել է աշխատակազմը, բարձրացրել են աշխատավարձերը։
«Պարզապես քաղաքային ծախսերը կնվազեն, այն գումարը, որ պետք է ուղղվեր քաղաքի զարգացմանը՝ կնվազի։ Քաղաքապետարանը կդառնա ոչ թե քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույց, այլ աշխատավարձ տվող մարմին»,– ամփոփեց Դավիթ Խաժակյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է իր 1700 աշխատակցի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 30%-ով: հարցը ներառված է մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում:
Խաժակյանի խոսքով, սակայն քաղաքապետարանի սովորական աշխատակիցների աշխատավարձը կաճի 25-30 տոկոսիվ, մինչդեը ղեկավար կազմիը գրեթե կրկրնապատկվելու է:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...