Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Ժամանց

Հղիության մասին 13 ամենատարածված փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում

Ապագա բոլոր մայրերն էլ այսպես թե այնպես հղիության և ծննդաբերության մասին տեղեկություններ են փնտրում տարբեր աղբյուրներում։ Ցավոք, համացանցում, շատ են կեղծ և նույնիսկ վտանգավոր փաստերը կնոջ կյանքի այդ փուլի վերաբերյալ։

1. Լայն կոնքերով կանայք ավելի հեշտ են ծննդաբերում

Իրականում կոնքերի արտաքին չափսը ոչ մի կապ չունի ծննդաբերական ուղիների հետ, որոնք գործի են դրվում ծնդդաբերության ժամանակ։

2. Փորի չափով և տեսքով կարելի է որոշել ապագա երեխայի սեռը

Իրականում փորի չափսի և ձևի վրա միայն երկու գործոն է ազդում՝ պտուղի չափսն ու երեխայի դիրքն արգանդում։ Երեխայի սեռն այս ամենի հետ ոչ մի կապ չունի:

3. Հաճախ անցկացվող ուլտրաձայնային հետազոտությունները կարող են ազդել պտղի վրա

Չկա որևէ գիտական հիմնավորում, որ ճիշտ անցկացված ՈՒՁՀ–ը կարող է վնասել մորը կամ նրա դեռ չծնված երեխային։

4. Հղիներին հակացուցված է փորի վրա պառկելը

Հղի կինը կարող է քնել և պառկել փորի վրա որքան կամենա, քանի դեռ դա նրան հարմար է։ Ապագա երեխային այդ դիրքը ոչ մի դեպքում չի կարող վնասել։

5. Հղիներին չի կարելի վազել

Հղիությունը բացարձակ պատճառ չէ վազքից հրաժարվելու համար։ Եթե հղիությունը նորմալ է ընթանում և կինը առողջական խնդիրներ չունի, նա հանգիստ կարող է վազել, քանի դեռ իրեն հարմարավետ է զգում։

6. Հղիության ընթացքում սրտխառնոցը միայն առավոտյան է զգացվում և միայն առաջին եռամսյակում

Իրականում միայն 2% կանանց մոտ է այն միայն առավոտյան զգացվում։ Բժիշկներն այն «ողջ օրվա հիվանդություն» են հաճախ անվանում, քանի որ ճշգրիտ ասել, թե օրվա որ ժամին կարտահայտվի սրտխառնոցը, չես կարող։ Իրականում այն մեծ մասամբ անցնում է առաջին եռամսյակից հետո, սակայն որոշ դեպքերում պահպանվում է մինչև վերջ։

7. Ձեռքերը բարձրացնելը կարող է տեղաշարժել պորտալարը և խեղդել երեխային։

Իրականում ձեռքերը բարձրացնելը ինչպես նաև ցանկացած այլ շարժում որևէ կերպ չեն կարող ազդել երեխայի պորտալարի դիրքի վրա։

8. Հղիները պետք է հեռու մնան կատուներից

Կատուները տոքսոպլազմոզի կրողներն են։ Այս հիվանդությունը պաթոլոգիաներ է առաջացնում պտղի զարգացման ժամանակ։ Սակայն հիվանդությունը «ներկառուցված» չէ բոլոր կատուների օրգանիզմում։ Հավանականությունը, որ տնային կենդանին հիվանդ է, նվազագույն է։ Իրականում տոքսոպլազմոզով վարակվելու ամենամեծ հավանականությունը հում միս օգտագործելու դեպքում է։ Այ այստեղ պետք է շատ զգույշ լինել։

9. Հղիության ընթացքում բոլոր կանայք իրենց երջանիկ են զգում

Իրականում շատ հղիներ վախ, սթրես և այլ բացասական հույզեր են ունենում։ Իսկ հղիների 14-23%-ի մոտ նույնիսկ ընկճախտի ախտանշաններ են նկատվում։ Այս ամենը կապված է օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ, որոնք ազդում են նաև ուղեղի աշխատանքի վրա։

10. Ալկոհոլը երբեմն օգտագործելու դեպքում չի վնասի պտղի զարգացմանը

Ալկոհոլն անցնում է ընկերքի միջով, այդ պատճառով էլ մի բաժակ գարեջուրը կամ գինին ձեզ հետ միասին խմում է նաև երեխան։ Եվ որքան հաճախ է ապագա մայրը խմում, այնքան մեծ է պտղի մոտ ֆիզիկական, հոգեկանա և ֆիզիոլոգիական շեղումների առաջացման հավանականությունը։

11. Հղիության ընթացքում հավաքած քաշը կորում է ծննդաբերության ժամանակ

Ծննդաբերության արդյունքում դուրս է գալիս երեխայի, ընկերքի և պտղաջրերի քաշը։ Սակայն կուտակված ճարպերը ոչ մի կերպ չեն անհետանում ծննդաբերության արդյունքում։

12. Կեսարյան հատումը ծննդաբերության հեշտ տարբերակ է

Շատ հղիներ նախընտրում են կեսարյան հատումը, մտածելով, որ դա ավելի հեշտ է։ Իրականում տարբերությունն այն է, որ ցավը ի հայտ է գալիս ոչ թե ծննդաբերության ժամանակ, այլ հետո և ավելի երկար է տևում։ Բժիշկները խորհուրդ են տալիս ընտրել այս տարբերակը միայն հատուկ ցուցումների դեպքում, երբ պետք է փրկել երեխայի կամ մոր կյանքը։

13. Պտղի վրա չի ազդում այն ամենը, ինչ տեղի է ունենում արտաքին աշխարհում

Իրականում ներարգանդային զարգացման որոշակի փուլից արդեն երեխան սկսում է ճանաչել մոր ձայնը, տեսնում է լույսը և կարող է շուռ գալ, եթե այն շատ վառ է։ Նա փորձում է այն սնունդը, որն անցնում է ընկերքի միջով, հոտ է քաշում և լպստում է այն և արգանդի պատերը, և կարող է նույնիսկ երազներ տեսնել։

Աղբյուր՝ Blognews.am