Առաջին անգամ սահմանամերձ Նոյեմբերյանում կիրականացվեն պլաստիկ և շնչառական խնդիրները բարելավող վիրահատություններ
Վերջին շրջանում պլաստիկ միջամտությունները լայն տարածում են գտել ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում:
Երևանյան շատ ու շատ կենտրոններում կարելի է օգտվել բարձրակարգ պլաստիկ վիրաբույժնների ծառայություններից:
Orer.am-ը սիրով հայտնում է, որ այսուհետ նմանօրինակ ծառայություններ կիրականացվեն նաև Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում:
Մինչ կատարվելիք վիրահատությունների ցանկը ներկայացնելը կցանկանանք նշել, որ հայ ազգի մեջ կա արմատացված թյուր կարծիք այն մասին, որ պլաստիկ միջամտությունները սահմանափակվում են մարմնի մասերի ծավալի ավելացմամբ և բնական գեղեցկությունից մտադրված շեղումով:
Կոտրելով կարծրատիպերը նշենք՝ որ պլաստիկ վիրահատություններ ասելով պետք չէ ահմանափակվել զուտ վերը նշվածով: Կատարվելիք վիրահատությունների մեջ մտնում են նաև շնչառական խնդիրների վերականգնման նպատակով իրականացվող վիրահատությունները:
Պլաստիկ և միկրովիրաբույժ Արտյոմ Բեգլարյանն իր իսկ նախաձեռնությամբ որոշել է իրականացնել նման օրինակ վիրահատություններ նաև Նոյեմբերյանում:
Փոքրիկ տեղեկատվություն
Արտյոմ Ալեքսանի Բեգլարյանը ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Ավարտել է նաև մագիստրատուրա: Մի շարք արտասահմանյան երկրներում մասնակցել է տարբեր կոնֆերանսների:
Մասնագիտացումը ստացել է պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժ Արտավազդ Բագրատի Սահակյանի ղեկավարությամբ:
Վիրահատություններ
Նոյեմբերյանում բժիշկ Բեգլարյանը կիրականացնի հետևյալ վիրահատությունները հետևյալ գներով՝
Ռինոպլաստիկա (Քթի պլաստիկա) - 240.000 դր.
Սեպտոպլաստիկա (Քթի միջնապատի դեֆորմացիայի շտկում) - 180.000 դր.
Ռինոսեպտոպլաստիկա (Քթի արտաքին տեսք և շնչառական խնդիրներ) - 260.000 դր.
Կոնխոտոմիա (խեցիների հեռացում) - 100.000 դր.
Բլեֆառոպլաստիկա (կոպերի պլաստիկա) - 160.000 դր.
Օպտոպլաստիկա (ականջների պլաստիկա, լոշտակության ուղղում) - 160.000 դր.
Քթի ծայրի պլաստիկա - 160.000 դր.
Նորագոյացությունների հեռացում - 20.000 դր
Նշենք, որ առաջին ԱՆՎՃԱՐ կոնսուլտացիան (խորհրդատվություն) տեղի կունենա մայիսի 25-ին առավոտյան ժամը 10:00 - 15:00 ընկած ժամանակահատվածում:
Մանրամասների համար կարող եք զանգահարել ՝ (098) 21-23-26հեռախոսահամարով, կամ գրել Արտյոմ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջին:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...